Մորատան վարձավճարով կմնա «Յուվենտուսում» ևս մեկ մրցաշրջան
Սպորտ«Յուվենտուսը» մեկ մրցաշրջանով երկարաձգել է վարձակալության պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ալվարո Մորատայի հետ, հայտնում է թուրինյան ֆուտբոլային ակումբի կայքը:
28-ամյա խաղացողի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: «Յուվենտուսը» Մորատային վարձակալել է «Ատլետիկոյից» 2020 թվականի սեպտեմբերին: Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում 44 հանդիպում է անցկացրել «բյանկոներիի» կազմում և դարձել 20 գոլի հեղինակ: Նախկինում Մորատան խաղացել է «Յուվենտուսում»՝ 2014-ից 2016 թվականներին: