«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ) Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն Հերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ) Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ) Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ 

Խարդախության դեպքեր՝ կալանավայրերից

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն օրենքով արգելված եղանակով ձեռք բերված բազմաթիվ բջջային հեռախոսների և այլ անձանց տվյալներով հաշվառված բաժանորդային քարտերի, ինչպես նաև կապի այլ միջոցների գործածմամբ, հանցավոր համաձայնության գալով միմյանց, այնուհետև՝ ազատության մեջ գտնվող քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված մի շարք քաղաքացիների հետ, խաբեության եղանակով իրականացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017թ, մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 37-ամյա դատապարտյալը, բջջային հեռախոսով կապ է հաստատել «Հրազդան» ՔԿ հիմնարկի՝ իր ծանոթ դատապարտյալի հետ՝ առաջարկելով նրան այլ անձի տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և տնտեսվարողների միջավայրում հեղինակություն վայելող կոնցեռնի անվան բառերի այլ համադրությամբ։ Նախնական տվյալների համաձայն՝ «Հրազդան» ՔԿ հիմնարկի կալանավորը, տեղեկացված չլինելով իր ծանոթի իրական դիտավորությանը, իր հերթին խնդրել է «Հրազդան» ՔԿՀ նախկին դատապարտյալին՝ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում իր տվյալներով հիմնել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի փաստաթղթերը և կնիքը միջնորդավորված եղանակով փոխանցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կողմից մատնանշված անձին։

Այնուհետև, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալը համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց. ՔԿ հիմնարկում գտնվող «Սևան» ՔԿՀ դատապարտյալի, ինչպես նաև Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում բնակվող իր համախոհների հետ, տեղեկություններ հավաքել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, ինչպես նաև մասնավոր կարգով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վերաբերյալ, այնուհետև՝ կապ հաստատելով բազմաթիվ ընկերությունների հետ՝ դերերի բաշխմամբ ներկայացել են Հայաստանի Հանրապետությունում գործող հեղինակավոր ընկերությունների ղեկավարի, հաշվապահի, աշխատակցի անունից, վստահություն առաջացնելու նպատակով սակարկել իրացվող ապրանքի գնի, որակի, քանակի վերաբերյալ՝ անկանխիկ եղանակով ապրանքի ձեռքբերման համաձայնություն կորզելով վերջիններից, որից հետո մասնավոր եղանակով բեռնափոխադրումներ իրականացնող, սակայն կատարվող հանրորեն վտանգավոր արարքին անտեղյակ վարորդների միջոցով՝ հափշտակություններ իրականացնելու նպատակով, արդեն հիմնված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կնիքով հաստատել են հարկային հաշիվները, այդ կերպ տուժողի մոտ վստահություն առաջացնելով թվացյալ գործարքների նկատմամբ, այնուհետև՝ ստանալով իրացվող ապրանքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն՝ դրանք տեղափոխել են այլ վայր և հափշտակել։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հափշտակության դրվագներից մեկով դատապարտյալների հետ համագործակցել է Երևանի 45-ամյա բնակչուհին:

Բացի այդ, 37-ամյա տղամարդը, նույն քրեական գործի շրջանակներում՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գտնվելով ազատության մեջ, խուսափել է քննությունից և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և 2020թ. հուլիսի 20-ից գտնվելով հետախուզման մեջ, կատարել է հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքի նոր դրվագներ, որոնցից մեկի իրականացման ընթացքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (7 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ)։ Վերջինս կալանավորվել է: «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալին և 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Դատապարտյալների հետ համագործակցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը
Ամենադիտված