«Թող ոչ ոք գլուխ չգովի, որ կգնա կալանավայր ու իրեն այնտեղ չեն կոտրի». Վ. Հակոբյանը՝ Փարամազյանի մասին
ՔաղաքականՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ այցելել էր Քաջարան, որտեղ նրան ծաղիկներով դիմավորել էր համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը: Վերջինիս այդ քայլը տարակարծություն առաջացրեց, թե ինչպես կարող է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված անձը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամը դիմավորել Աննա Հակոբյանին։ Այդ հարցի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրուցեց «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանի հետ:
«Մանվել Փարամազյանը վաղուց իմ թիմակիցը չէ, և այն, ինչ կատարվեց երեկ, տրամաբանական էր մեզ համար, իսկ այն, թե ծաղիկով է Աննա Հակոբյանին դիմավորել կամ այլ կերպ, դա իր գործն է»,-նշեց նա:
Վահե Հակոբյանի խոսքով՝ դեռևս մայիսի սկզբին էր որոշումն ընդունված Մ. Փարամազյանի՝ կուսակցության շարքերը լքելու հետ կապված, բայց տեխնիկական հարցերի հետ կապված դա տեղի է ունեցել հունիս ամսին: Նա նաև հավելեց.
«Թող ոչ ոք գլուխ չգովի, որ կգնա կալանավայր ու իրեն այնտեղ չեն կոտրի»:
Նշենք, որ երբ Մ. Փարամազյանն անազատության մեջ էր, նրա ընդդիմադիր գործընկերները պայքարում էին նրա իրավունքների համար: