Eurowings ավիաընկերությունը Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթներ կիրականացնի
ՀասարակությունԳերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթներ: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից:
«Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: