Տրանսգենդեր ծանրամարտիկը նշել է Օլիմպիական խաղերում իր անհաջող ելույթի պատճառը
ՍպորտՆորզելանդացի տրանսգենդեր Լաուրել Հուբբարդը անհաջող ելույթ ունեցավ Օլիմպիադայում, քանի որ չէր կարողանում տիրապետել զգացմունքները: Այս մասին ծանրամարտիկը պատմել է "Матч ТВ"-ի եթերում:
Հուբբարդը դուրս մնաց ծանրամարտի կանանց 87 կգ քաշային կարգի մրցումներից: Պոկում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ Հաբարդը չբարձրացրեց 120 կգ, իսկ երկրորդում և երրորդում ՝ 125 կգ:
«Ես ինքս դժվարությամբ եմ հասկանում իմ զգացողությունները: Օլիմպիական խաղերին մասնակցելու փաստի գիտակցումից հուզմունքն ուղղակի ճնշող է: Ես բառացիորեն զգացի, մարմնովս հոսող հոսանքը:
Հուբբարդը 43 տարեկան է, սեռը փոխել է 2012 թվականին՝ 34 տարեկանում: 2017 թվականին մարզիկը արծաթ է նվաճել աշխարհի առաջնությունում: Նա դարձել է առաջին տրանսգենդեր մարդը, ով մասնակցել է Օլիմպիական խաղերին: