Բրիտանացի տրանսգենդեր կինը մեղավոր է ճանաչվել երկու կնոջ բռնաբարության մեջ
ԱյլՄեծ Բրիտանիայի դատարանը տրանսգենդեր կնոջը մեղավոր է ճանաչել երկու կնոջ բռնաբարության մեջ: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը:
Հետաքննությունը պարզել է, որ Իսլա Բրայսոնը, որը սեռափոխությունից առաջ կրել է Ադամ Գրեհեմ անունը, երկու բռնաբարություն է կատարել 2016 եւ 2019 թվականներին: Այն ժամանակ Բրայսոնը դեռ չէր ենթարկվել վիրահատության ու չէր անցել հորմոնալ թերապիան և փաստացի տղամարդ էր:
Գլազգոյի Գերագույն դատարանում կայացած հանդիպման ժամանակ տրանսգենդերն ասել էր, որ ինքը հանցագործություններ չի կատարել, եւ «երբեք այլ անձի չի վնասել»: Այն ժամանակ բրիտանուհին ազատ էր արձակվել գրավի դիմաց:
Այս տարվա հունվարի 24-ին դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ պահել կնոջը մինչև դատավճիռ կայացնելը: Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե որ բանտն է Բրայսոնը գնալու՝ տղամարդկանց, թե կանանց: