Շերլոկ Հոլմսին նոր ֆիլմում կարող է մարմնավորել տրանսգենդեր
ԱյլՇերլոկ Հոլմսի դստեր մասին նոր սերիալում տրանսգենդերը կարող է խաղալ հետախույզի Հոլմսի դերը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Հրատարակության տվյալներով՝ 60-ամյա ստենդափ կատակերգու Էդի (նախկին Էդվարդ) Իզարդը հավակնում է խաղալ Շերլոկ Հոլմսի դերը Starlings Entertainment նախագծում։ Հստակեցվում է, որ արտիստը ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում նկարահանումների շուրջ, սակայն դեռ հայտնի չէ՝ Շերլոկը սերիալում տրանսգենդեր կդառնա՞, թե՞ տղամարդ կմնա։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ապագա հեռուստաշոուի սյուժեն կպատմի ամերիկուհի Ամելիայի արկածների մասին, ով մոր սպանությունից հետո փնտրում է իր կենսաբանական հորը։