ԱՄՆ-ում կառավարության տրանսգենդեր աշխատակցին մեղադրել են 2,3 հազար դոլար արժողությամբ ուղեբեռ գողանալու մեջ
Լուսանկարներ![ԱՄՆ-ում կառավարության տրանսգենդեր աշխատակցին մեղադրել են 2,3 հազար դոլար արժողությամբ ուղեբեռ գողանալու մեջ](/timthumb.php?src=disc/29-11-22/57de496dede55da332401e85e5a33c91.jpg&w=780)
ԱՄՆ-ում նախագահ Ջո Բայդենի վարչակազմի տրանսգենդեր աշխատակից Սեմ Բրինթոնին մեղադրել են կնոջ ուղեբեռը գողանալու մեջ, որի ներսում եղել է 2,3 հազար դոլար գումար, հայտնում է New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Մինեապոլիսի օդանավակայանում։ Բրինթոնը սկզբում հերքել է գողությունը, հետո ասել, որ սխալմամբ է վերցրել ճամպրուկը։ Նա խոստովանել է, որ սկզբում «ամբողջովին ազնիվ չէր», և որ նա միայն հյուրանոցում է հայտնաբերել, որ պայուսակները խառնել է, և նյարդայնացել է։ Նա պայուսակից հանել է պարունակությունը և դրել հյուրանոցի պահարաններում։
Պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել։
![](disc/29-11-22/7a5854b154947d4564aa9407d5275af4.jpg)
![](disc/29-11-22/db066c7bf843458782668f2a3ebd8498.jpg)
![](banners/armflix.jpg)