Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը 73 երկրներից պաշտոնատար անձինք ներկա կլինեն
ԻրանԻրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալության արարողությանը 73 երկրներից պաշտոնատար անձինք ներկա կլինեն: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահական խորհրդի մամուլի քարտուղար Սեյեդ Նեզամ ադ-Դին Մուսավին, տեղեկացնում է Mehr-ը:
«Այս պահին 73 երկրների 115 պաշտոնյաներ հայտարարել են ընտրված նախագահի երդմնակալությանը մասնակցելու պատրաստակամության մասին»,- ասել է Մուսավին:
«Երդմնակալության արարողությանը կմասնակցեն 10 նախագահ, խորհրդարանի 20 խոսնակ, 11 արտգործնախարար, 10 այլ նախարարներ, նախագահի բանագնացներ, փոխնախագահներ եւ խորհրդարանական պատվիրակություններ»,- հավելել է նա:
«Հրավիրված են նաեւ աշխարհի տարբեր կրոնների ու աղանդների ներկայացուցիչներ եւ նշանավոր դեմքեր: Ներկա կլինեն նաեւ իսլամական աշխարհի կարեւոր մշակութային եւ հասարակական գործիչներ»,- ասել է Մուսավին:
«Ընտրված նախագահը հինգշաբթի օրը խորհրդարանում կայանալիք արարողությանը երդում կտա որպես Իրանի հաջորդ նախագահ»:
Երդմնակալության արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակվի երեքշաբթի, առավոտյան ժամը 10: 30-ին (տեղական ժամանակով)՝ Իրանի ազգային հեռուստատեսությամբ:
Հունիսի 18-ին Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Էբրահիմ Ռաիսին՝ հավաքելով ընդհանուր ձայների 61,95%-ը: