Հայաստանը 16 տարի անց Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում Նախկինների կադրի «չեզոք» համակրանքը ՔՊ-ի հանդեպ Պուտին-Էրդողան սպասվելիք հանդիպումից նոր մանրամասներ են հայտնի դարձել Անցյալ տարի՝ այս ժամերին, ստացանք տեղեկություններ՝ ադրբեջանական կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների մասին․ Դավիթ Թորոսյան Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. Արցախի ԱԱԾ (տեսանյութ) Իրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել. Լավրով Fact Check. Փաշինյանն ու թիմակիցները հերթական անգամ հակասում են միմյանց Արարատ Միրզոյանը և Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են 44-օրյա պատերազմում ներգրավված սիրիացի ահաբեկիչներին Պարտադիր անձը պետք է կոմայի մե՞ջ ընկնի, որ պետությունը հասկանա՝ լուրջ խնդրի հետ գործ ունի. Էրիկ Ալեքսանյան 

ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասին

Իրավունք

ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են հասցեագրվել բողոքներ ԱԺ-ում հավատարմագրված մի շարք լրագրողներից, ինչպես նաև լրագրողական կազմակերպություններից:
Օգոստոսի 2-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրություն:

Տեղի է ունեցել մի քանի քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի և Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև երկու հաստատությունների աշխատակազմերի միջև: Հարցերը քննարկվել են ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ, ինչպես նաև իրականացվել է միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն:

Որպես կարևոր դրական փաստեր՝ ի գիտություն են ընդունվել սահմանափակումների առնչությամբ լրագրողական ՀԿ-ների օգոստոսի 3-ի հայտարարությունը, ինչպես նաև ԱԺ նախագահի և լրագրողների միջև օգոստոսի 4-ի քննարկումը:

Պարզվել է, որ լրագրողների նկատմամբ սահմանափակումները կիրառվում են՝ որպես ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների մաս: Պարզվել է նաև, որ մինչև դրանց ընդունումը լրագրողների կամ լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ տեղի չեն ունեցել:

Ըստ այդմ, ԱԺ նստավայրի տարածքում և շենքում լրագրողների մասնագիտական աշխատանքի օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հիմնականում հանգում են հետևյալին.

1. Բողոքների ու ահազանգերի հիմնական էությունն այն է, որ լրագրողներին ու օպերատորներին օգոստոսի 2-ից սկսած անվտանգության ծառայության աշխատակիցները լրագրողներին արգելում են մտնել Ազգային ժողովի նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների ու պատգամավորների աշխատասենյակներին, չի թույլատրվում մուտք համապատասխան միջանցքներ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ վերցնել միջանցքներում ու դրանց նախասրահներից:

ԱԺ շենքի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանում և լուսանկարահանում անել այն վայրերում, որտեղ իրենք են գտնվում կամ ծառայություն են իրականացնում: Նրանք ԱԺ շենքի կոնկրետ վայրերում լրագրողների տեղաշարժն արգելելու պատճառաբանություններ չեն ներկայացնում:

2. Օգոստոսի 2-ից գործող անվտանգության կանոնների համաձայն՝ ԱԺ-ում պետք է լինեն հատուկ վերահսկելի գոտիներ, որտեղ արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ:

Ընդ որում, հատուկ վերահսկելի գոտին ներառում է ԱԺ նիստերի դահլիճը, ԱԺ նախագահի աշխատասենյակը, ԱԺ նախագահի ընդունարանը, ԱԺ նախագահի որոշմամբ՝ նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո:

Հարցն այն է, որ առկա չէ որևէ ակտ, որը կսահմաներ, թե որոնք են այլ դահլիճները կամ առկա չէ սպառիչ տեղեկություն, թե կոնկրետ որ վայրերում է արգելվում լրագրողական աշխատանքը:

3. Իրականում, պետության բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով:

Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը երկրում ժողովրդավարության հիմքերից մեկի՝ խոսքի ազատության գրավական է: Այն պետության մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության երաշխիք է:

4. Յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալն իր պարտավորությունն է, այլ ոչ թե լրագրողին լավություն անել է կամ իր բարի կամքի դրսևորումը: ԱԺ պատգամավորների դեպքում խոսքը նաև քաղաքացիների նկատմամբ պարտավորության մասին է:

Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի մասին տեղեկություն ստանալը մարդու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է: Այդ իրավունքը գլխավորապես ապահովվում է լրագրողի աշխատանքով:

5. Պետության մեջ գործող ցանկացած մարմին կամ պաշտոնյա պետք է գիտակցի, որ պատկերացումը, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է:

Լրագրողի կամ լրատվամիջոցի հետ ճիշտ սկզբունքներով աշխատանքը միայն բարձրացնում է կոնկրետ մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը և նրա աշխատանքի նկատմամբ հանրային դրական ընկալումը:

6. Ազգային ժողովի նստավայրի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչև ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում աշխատող հավատարմագրված լրագրողների հետ:
Այն պետք է հաշվի առնի նաև լրագրողական ոլորտի կազմակերպությունների և մասնագետների դիրքորոշումները:

7. Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը:

Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է և հետո՝ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում՝ համապատասխան սարքերով, և նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է:

Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:

8. Լրագրողի աշխատանքը, ասենք, ԱԺ շենքի միջանցքներում կամ նախասրահներում ինքնանպատակ չէ:

Լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:

Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում:

Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակ՝ Մանդլին և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով (Mándli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներ և այլն):
Ուստի, առաջարկը, թե լրագրողների աշխատանքը պետք է սահմանափակվի բացառապես հատուկ առանձնացված մի քանի վայրում ու դա արվի այնպես, որ հնարավոր չլինի նրանց մուտքը ԱԺ շենք կամ դրա մի մաս, անընդունելի է:

Չի կարող ընդունելի լինել նաև այն հիմնավորումը, թե միևնույն է՝ լրագրողն ազատորեն կարող է, օրինակ, պատգամավորի հետ պայմանավորվել և հարցազրույց վարել ԱԺ բակում:
Այդ կերպ լրագրողը զրկվում է իր իրավունքներից, իսկ սահմանափակումը վերածվում է խոչընդոտի:

Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը:

Դա նաև ուղղակիորեն բխում է սենսացիոն կամ «տաք» տեղեկություններ անհապաղ ստանալու քաղաքացու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից:
Սա պետք է նկատի ունենան բոլոր պատգամավորները՝ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր խմբակցություններում:

9. Բացարձակ անընդունելի են այն իրավիճակները, երբ առանձին պատգամավորներ հրաժարվում են հարցազրույցներ տալ կամ մեկնաբանություններ անել՝ թույլ տալով լրագրողին ուղղված ցուցադրական վիրավորական ձևակերպումներ կամ երբ հստակ գիտեն, թե լրագրողն ինչ լրատվամիջոց է ներկայացնում, բայց ցուցադրաբար առանձին կամ այլ լրագրողների ներկայությամբ հատուկ հարցնում են դա լրագրողից՝ հստակ իմանալով, որ այդ կերպ առավել թիրախավորում են լրագրողին և սոցիալական մեդիայում նպաստում այդ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ վիրավորանքի ու ատելության խոսքի գեներացմանը:

10. ԱԺ-ում օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների հետ կապված՝ խիստ խնդրահարույց է այն, որ այդ սահմանափակումները հսկելու համար ներգրավված են զինվորական համազգեստով ծառայողներ, որոնք արգելքներ կիրառելիս լրագրողին որևէ պատճառաբանություն չեն ներկայացնում:

Ավելին, բացարձակ անընդունելի է պնդումը, թե լրագրողները պետք է բացառեն նրանց տեսանկարահանելը կամ լուսանկարելը ու առավել ևս այդ հիմքով ներգործության ենթարկելը՝ լրագրողի մուտքը ԱԺ արգելելով:

Նման վառ օրինակ է այսօր՝ օգոստոսի 5-ին, «Panorama.am» լրատվամիջոցի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը: Ըստ լրագրողին ուղղված պաշտոնական հրապարակված գրության՝ նման որոշում կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Այս գրությունը հատկապես խնդրահարույց է այն առումով, որ լրագրողի նկատմամբ նման ներգործություն կիրառելու իրավական պատշաճ հիմքերը բացակայում են, գրությունը չի պարունակում կոնկրետ դեպքի կամ փաստերի հիմնավորումներ, իսկ նշված պաշտոնյայի լիազորության իրավական տիտղոսը լուրջ կասկածի տեղիք է տալիս:

Ուստի, ԱԺ աշխատակազմը պետք է այլ հիմնավորումներով՝ բարձր ստանդարտով ցույց տա, թե ինչու չի կարելի լուսանկարել կամ տեսանկարել անվտանգությունն ապահովող աշխատակիցներին, և լրագրողը (առավել ևս ֆոտոլրագրողը կամ օպերատորը) ինչպես անի, որ դա տեղի չունենա՝ հաշվի առնելով, որ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները տեղակայված են ԱԺ շենքի բոլոր միջանցքներում ու մասնագիտական աշխատանքն առանց դրա օբյեկտիվորեն հնարավոր չէ իրականացնել:

11. Որևէ պարագայում չի կարելի ԱԺ-ում լրագրողների աշխատանքը համեմատել Կառավարության կամ գործադիր իշխանության այլ մարմնի շենքում լրագրողի աշխատանքի հետ ու լրագրողի աշխատանքի կանոններ, այդ թվում՝ սահմանափակումներ նախատեսել ըստ այդմ:

Ազգային ժողովի դեպքում խոսքը գնում է Խորհրդարանի և քաղաքացիների ուղիղ քվեով ընտրված պատգամավորների մասին: Հենց այստեղ, հենց Խորհրդարանի շենքում են բախվում կարծիքներ, ձևավորվում է հանրային դիսկուրս և բանավեճ: Խորհրդարանն է երկրի ժողովրդավարության համակարգի գլխավոր երաշխավորը:

Ավելին, գործադիր իշխանության համակարգի այն պաշտոնյաները, որոնք, օրինակ, օրենսդրական ինչ-որ նախագծի քննարկման համար եկել են ԱԺ, պետք է նկատի ունենան, որ լրագրողների հետ հարաբերվելիս նրանք զրկվում են այն «պաշտպանությունից», որ ունեն իրենց վարչական շենքերում աշխատելիս:

12. Վերը նշվածի հետ միասին, լրագրողներն իրենք պետք է ապահովեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան մասնագիտական աշխատանքի ծավալումը, այդ թվում՝ Խորհրդարանում աշխատանքի: Դա լրագրողին դարձնում է անխոցելի և նաև հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել նրա իրավունքների պաշտպանությունը:

13. Ուստի, անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքների սահմանափակումները և լրագրողների կողմից այդ սահմանափակումները պահպանելու համար անվտանգության ծառայողներ տեղակայումը պետք է վերացնել:

Փոխարենը՝ պետք է սահմանել կանոններ, որոնք կամրագրեն ԱԺ նստավայրի տարածքում և շենքում լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները, լրագրողների վարքագծի կանոնները, ինչպես նաև լրագրողների նկատմամբ պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները:

Այս ամենը պետք է անել պատշաճ իրավական ակտով՝ լրագրողների, առաջնահերթ՝ ԱԺ-ում հավատարմագրվածների հետ նախապես քննարկելով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը 16 տարի անց Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները 4th Sharjah Masters միջազգային մրցաշարում Հրաբխի պատճառով՝ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը (տեսանյութ)Նախկինների կադրի «չեզոք» համակրանքը ՔՊ-ի հանդեպՊուտին-Էրդողան սպասվելիք հանդիպումից նոր մանրամասներ են հայտնի դարձելԱնցյալ տարի՝ այս ժամերին, ստացանք տեղեկություններ՝ ադրբեջանական կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների մասին․ Դավիթ Թորոսյան Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. Արցախի ԱԱԾ (տեսանյութ) 13 էրոգեն գոտի տղամարդկանց մոտ, որոնք ուշադրության պակաս ունենԻրանը կարող է երկու շաբաթում միջուկային գործարքի վերաբերյալ բանակցողների խումբ հավաքել. ԼավրովԿրկին սեքս-սկանդալ` Ադրբեջանում. հրապարակվել է ընդդիմության առաջնորդի դստեր ինտիմ տեսանյութըFact Check. Փաշինյանն ու թիմակիցները հերթական անգամ հակասում են միմյանցԿիևում մերկ տղամարդը շիշը ջարդել է սրճարանի այցելուի գլխին (տեսանյութ)Արարատ Միրզոյանը և Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են 44-օրյա պատերազմում ներգրավված սիրիացի ահաբեկիչներինԷդմոն Մարուքյանը պատասխանել է Իլհամ Ալիևի հնչեցրած ելույթինՊարտադիր անձը պետք է կոմայի մե՞ջ ընկնի, որ պետությունը հասկանա՝ լուրջ խնդրի հետ գործ ունի. Էրիկ Ալեքսանյան «Թշնամու հողում բղավել ենք՝ «Հայաստա՜ն»». Դիանա Գրիգորյանը՝ «Երդում» սերիալի ասելիքի մասին Դատարանն Արմեն Չարչյանին կալանքից չազատեց․ նշանակվել է փորձաքննություն ՔՊ-ական թաղապետերի անցած ուղին. Արամ ԴանիելյանՏավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել ԱԺ պատգամավորները եւ աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվել են Covid-19-ի դեմ Ի՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ․ Sputnik Արմենիա Պուտինը գնահատել է Ժիրինովսկու առաջարկներըԲախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերը «Ի՞նչն է քեզ մոտիվացնում..». Սոֆի Դևոյանի նոր ֆոտոշարքըՄիրզոյանը Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում կկայանա ջահերով երթ ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետԱդրբեջանը, հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ղազինյան «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրագործման գործընթացում չարաշահումներից մեկի դրվագով նախաքննությունն ավարտվել է ՀՀ ԶՈւ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է. ԱԱԾ–ի նոր բացահայտումը Թող Էրդողանը չմոռանա, թե հեղաշրջման ժամանակ ո՞ր երկիրն է կանխել նրա տապալումը. իրանցի հոգևորական«Ձագուկներ»․ Անի Խաչիկյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել Թուրքիան զենք կգնի ՌուսաստանիցՖրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը Գերմանիայում չափահաս բնակչության ավելի քան 74%-ը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմԱրցախի պետական դրոշն այսօր իջեցվել է Ամարասի վանքի վրայից. Մաճկալաշենի համայնքապետ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել «Build Armenia - 2021» էքսպո-ցուցահանդեսին Սպասում ենք՝ տան բանալիները փոխանցեք, ինչպես խոստացել եք. «Ժողովուրդը»՝ Սասուն Խաչատրյանին Երևանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է․ Հայկ Մարության Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ համանախագահների հետ քննարկել է ԼՂ խնդրին առնչվող հարցեր «Ինչ արած»․ դերասնաուհի Ժաննա Վելիցյանը վարակվել է կորոնովիրուսովՌուս զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստանը․ ՏԱՍՍՍեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար Ֆրանսիայում մոտ 80 հազար ֆրանսիացի է հավաքվել՝ բողոքելու սանիտարական անցումների դեմ (լուսանկարներ, տեսանյութ)Տիգրան Արզաքանցյանը նոր կուսակցություն է հիմնել84 մեղադրյալ, 8 դատապարտյալ՝ Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու վերաբերյալ քրգործերով. ամփոփում Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարեր են բացվել «Երբ մենք դատում ենք կնոջ մասին, երբեք բավարար չափով հաշվի չենք առնում, թե ինչքան դժվար է կին լինել...»․ Տաթեւիկ ԱդումյանԱղջիկը սպանել է ընկերոջը՝ վեճի ժամանակ հեռախոսով հարվածելով նրա գլխին
Ամենադիտված