Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան «Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը «Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը «Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան «Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» «Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում 

Ո՞վ է թույլ տվել Նիկոլին՝ այդպես անփույթ և թշնամաբար վերաբերվել ՀՀ պետական սահմաններին

Բլոգոսֆերա

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։ Ինչո՞ւ բանավոր, որովհետև այդ մասին երբևէ խոսք չի եղել արցախյան կարգավորման բանակցային գործընթացում։ Այդ մասին բառ անգամ չկա 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության մեջ։ Այդ մասին ակնարկ չկա նաև 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ։

Կոմունիկացիաների բացումը դեռևս չի նշանակում, որ քեզ թշնամի համարող պետությունը, երբ կամենա, որտեղ կամենա պետք է տեղակայի իր ուժային կառույցները, և վորահսկողության տակ առնի իրեն հարմար ճանապարհներն ու տարածքները։

Դա կարող է տեղի ունենալ միայն պետական սահմանների վերջնական ճշգրտման, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման արդյունքում։ Քանի դեռ այն արված չէ, որևէ մեկը, այդ թվում նաև Նիկոլը, իրավունք չունի որևէ տարածք համարել ադրբեջանական, թուրքական, հռոմեական կամ մոնղոլ-թաթարական։

2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ (բացառությամբ Աղդամի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների) հստակ գրված է, որ կողմերի զորքերը կանգ են առնում այնտեղ որտեղ գտնվում են լիակատար հրադադարի պահին։ Այսինքն՝ դա ենթադրում է, որ (ըստ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության) հետագա սահմանազտման աշխատանքների արդյունքում և միայն միջպետական համաձայնագրով կարող են պետական հանձնաժողովները համաձայնվել վերջնական սահմանանշման շուրջ։ Այնինչ, մինչև սահմանազատումը, Նիկոլն արագ դուրս բերեց զորքերը նաև Կովսականի և Սանասարի շրջաններից, բացելով թշնամու ճանապարհը դեպի Հայաստան։

Ո՞վ է թույլ տվել Նիկոլին, ինքնագլուխ կերպով այդպես անփույթ և թշնամաբար վերաբերվել Հայաստանի պետական սահմաններին։ Ընտրողնե՞րը, իհարկե ո՛չ։ Նրան չեն ընտրել Նիկոլին, որ Ադրբեջանի շահերը սպասարկի։ Իսկ նա կրկին խաբում է միամիտ և խճճված մարդկանց։

Երեկ էլ ԱԺ-ում կեղծում էր 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի իմաստն ու բովանդակությունը, փորձելով իր նենգ բնավորության համաձայն, մեղքը բարդել «նախկինների» վրա։ Կապիտուլյանտի կողմից շարունակ կրկնվող կեղծ պնդումները թութակի պես կրկնում են նաև նրա թիմի որոշ անդամները:

Այն, ինչ ասում է Նիկոլը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է, որովհետև «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է ոչ թե 2010թ-ին (Սերժ Սարգսյանի օրոք), այլ դեռես 1995թ-ին (Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք)։ Դրանով Նիկոլը փորձում է ստել, իբրև թե «նախկինների» (ՀՀԿ) օրոք է որոշվել Ադրբեջանի հետ պետական սահմանը։

Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 1995թ-ին ընդունված և 2010թ.-ին արված փոփոխություններով, Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել, որովհետև այդ օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ։ Ինչպես հուշում է դրա անունը, այն Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ դրանով ամրագրվում և նկարագրվում է ոչ թե երկրի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների (քաղաք, գյուղ) միջև:

Իսկ պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001թ. : Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով, իսկ պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով:

Անկախությունից ի վեր Հայաստանն Ադրբեջանի հետ ՉԻ ԿՆՔԵԼ պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին, այդ հարցը բաց է: Այսինքն՝ երեկ ԱԺ-ում Նիկոլի արած պնդումը Հայաստանի կողմից իր պետական սահմանների որոշման և տեղորոշման մասին՝ պաշտոնական մակարդակով արված հանցավոր կեղծիք է»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբԿիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարումԿիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ
Ամենադիտված