«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել 

Լրագրող Թաթուլ Հակոբյանն ահազանգում է՝ սպառնում են իրեն կյանքից զրկել

Բլոգոսֆերա

«Հայկական ուսումնասիրությունների «Անի կենտրոն»-ի համակարգող, «Ալիք Մեդիա»-ի լրագրող Թաթուլ Հակոբյանը դիմել է Հայաստանի լրագրողական համայնքին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին և Երևանում ԱՄՆ դեսպանությանը:

«Միացյալ Նահանգներ իմ այցը, որն իրականացվում է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ամերիկահայ 8 կազմակերպությունների (Ararat-Eskijian Museum, Armenian Democratic Liberal Party-Ramgavars, Armenian Network of America-Greater NY, Family of Vagharshag Shahinian, Family of Yegishe Catchouny, Knights of Vartan-Bakradouny Lodge, National Association for Armenian Studies and Research, NAASR, St. Leon Armenian Church) և մի շարք անհատների մասնակցությամբ և օժանդակությամբ, անցնում է իմ հասցեին հնչող սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչերով:

Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից, որի մասին մանրամասնորեն կներկայացնեմ՝ Երևան վերադառնալուց անմիջապես հետո: Սպառնալիքները դեռևս սոցիալական ցանցերում են, մասամբ՝ իմ արդեն ունեցած հանդիպումների ընթացքում, սակայն հաշվի առնելով դրանց՝ մեկ կենտրոնից կազմակերպված լինելու իրողությունն ու մաշտաբայնությունը, 30 տարիների մասնագիտական գործունեության ընթացքում ստիպված եմ առաջին անգամ դիմել լրագրողական կազմակերպություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և Գլխավոր դատախազությանն ու իրավապահ մարմիններին:

Իմ հասցեին հնչող սպառնալիքների հիմքում, որքանով համադրել ու վերլուծել եմ, ընկած է իմ այն խոսքը, որ վերջերս Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի եթերում եմ արել. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ: Ընդ որում, հստակ ասել եմ, որ 1918-ին այդ Հայաստանը 10 հազար քառակուսի կիլոմետր էր, 1920-ի ամռանը՝ 60 հազար, 1920-ի աշնանը՝ 30 հազար, 1994-ին՝ 42 հազար, այսօր՝ 2020-ի աղետալի պատերազմից հետո՝ 33 հազար է: Այս կարծիքը հանդիպել է, որքան էլ անհեթեթ է հնչում, Մեծ Հայաստան երազողների սպառնալիքներին:

Դեկտեմբերի 1-ից 10-ը դասախոսությունների շարքով հանդես եմ եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Օհայոյի նահանգի Կոլամբուս և Քլիվլենդ քաղաքներում և Կալիֆոռնիայում: Իմ վերջին՝ 5-րդ դասախոսությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին՝ Նյու Ջերսիում՝ կազմակերպությամբ 8 հայկական կառույցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արևելյան թեմի Սեյնթ Լեոն եկեղեցու սրահում: Այդ օրը ներկայացնելու եմ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ անգլերեն հատորը, որը պատմում է Զորավար Անդրանիկի և Սարդապարատի հերոսներից Վաղարշակ Շահինյանի մասին:

Հաշվի առնելով, որ իմ հասցեին սպառնալիքները լուրջ են, համակարգված և չափազանց վտանգավոր, Զորավար Անդրանիկի գրքի շնորհանդեսի կազմակերպիչները ինձ առաջարկել են ապահովել ԱՄՆ Ոստիկանության ուժերի ներկայությունը, որին ես տվել եմ իմ համաձայնությունը: Այսպիսով, ԱՄՆ-ում գտնվելու իմ վերջին երկու օրերին կլինեմ ամբողջական պաշտպանության տակ:

Վերադառնալով Հայաստան՝ դեկտեմբերի 10-ին՝ Նյու Յորք-Մոսկվա-Երևան ճանապարհով, անմիջապես հաղորդագրություն եմ ներկայացնելու ՀՀ իրավապահ մարմիններին, նշելու եմ կոնկրետ անուններ, ազգանուներ, նկարներ, տեսանյութեր ու տեքստեր՝ կոնկրետ սպառնալիքներ, նշելու եմ այն անհատների անունները, որոնք այս ամբողջ արշավի ֆինանսական, գաղափարական/արմատական հենքն են:

Հասկանում և չափազանց անհարմար եմ զգում, որ Հայաստանի համար այս մղձավանջային օրերին դիմում եմ լրագրողական կազմակերպություններին, ՄԻՊ-ին ու իրավապահ մարմիններին, Երևանում ԱՄՆ դեսպանությանը, սակայն իմ հանդեպ կազմակերպված, ուղղորդվող, սպառնալիքներով ուղեկցվող այս արշավը չի կարող մնալ անհատական տիրույթում և պետք է կանխվի քաղաքակիրթ ճանապարհով: Ես որևէ շփման մեջ չեմ մտնելու սպառնալիքներ հնչեցնողների և նրանց հետևում կանգնածների հետ:

Հարգանքներով՝ Թաթուլ Հակոբյան, լրագրող

8 դեկտեմբերի, 2021 թ., Լոս Անջելես, ԱՄՆ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)
Ամենադիտված