Կիպրոսի նախագահն անվերապահ զորակցություն է հայտնել Հայաստանին
ԲլոգոսֆերաԿիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետի հետ հանդիպումը անվանել է բարեկամական՝ անվերապահ զորակցություն հայտնելով Հայաստանին:
«Բարեկամական հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ փոխանցելով Կիպրոսի անվերապահ զորակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին: Մեր երկրները սերտ հարաբերություններ ունեն, որում անուրանալի է Կիպրոսի հայ համայնքի դերը»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոս Անաստասիադիսը: