Կհեռանամ, եթե չդառնանք բասկետբոլի Ա լիգայի չեմպիոն. Միքայել Պողոսյան
ՍպորտՀայաստանի բասկետբոլի Vbet Ա լիգայի առաջնության եզրափակիչի մասնակից թիմերի՝ «Էրեբունի»-ի և «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչներն ամփոփել են ակումբների առաջին հանդիպումը:
«Շատ գեղեցիկ ու դժվար խաղ ստացվեց։ Մրցակից թիմի մարզիկները լավ էին պատրաստված խաղին։ «Էրեբունի»-ն բավականին դժվար ճանապարհ անցավ, հուսով եմ մյուս խաղին Ա լիգայի չեմպիոն կդառնանք»,- նշեց «Էրեբունի»-ի գլխավոր մարզիչը։ Վերջինիս խոսքով «Էրեբունի»-ի նպատակը գեղեցիկ խաղով չեմպիոնություն նվաճելն է։