Պատրաստ եմ ճանապարհ փակել, իշխանափոխությունը հնարավոր է․ Օսիպյան
ՔաղաքականՋահերով երթին է մասնակցում նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպես կգնահատի մարդկանց մասնակցությունը ցույցերինին և արդյոք հնարավոր է մարդկանց ավելի մեծ թիվ ապահովել և հասնել իշխանափոխության, Օսիպյանն ասաց․ «Ամեն ինչ էլ հնարավոր ա,- ապա մատնացույց անելով ջահերով երթի մասնակիցներին՝ ասաց,- տեսե՛ք, մարդիկ կամավոր եկել են»։
Հարցին, թե անձամբ պատրաստ է մասնակցել բողոքի ակցիաներին՝ թեկուզ ճանապարհ փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու միջոցով, Օսիպյանն ասաց․ «Ինչո՞ւ չէ որ»։
Տեսանյութը` 24News.am-ի