Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է 

Հայտնի են «DigiCode 2022» ծրագրավորման մրցույթի եզրափակչի հաղթողները

Հասարակություն

Ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մանուկյան սրահում տեղի ունեցավ DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթին մասնակցեց 72 պատանի Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Արցախից, ինչպես նաև Ջավախքից և Հնդկաստանից։ Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը, մրցույթի հովանավոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Այս տարի Դիջիկոդ մրցույթն իրականացվել է նաև մարզային փուլերով ՀՀ հինգ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում և Երևանում։ Մասնակցության հայտ են ներկայացրել 942 թիմ (1000-ից ավել աշակերտ) ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում՝ Արցախի, Ջավախքի ընդհանուր թվով 400 դպրոցներից։ Եզրափակիչ փուլում իրենց աշխատանքները ներկայացրել են 60 թիմեր (72 աշակերտ)։

Մասնակիցները մրցել են 10-13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերով՝ «Վիրտուալ աշխատանոցներ` STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում» Կրիայ ծրագրով օլիմպիադա և «Սարքերի ինտեգրում» անվանակարգերում։ Մրցույթում ներկայացված աշխատանքներն իրականացվել են Աղուէս (Scratch), Կրիայ (KTurtle) ծրագրերով և Python ծրագրավորման լեզվով։

«Վիրտուլ աշխատանոց» անվանակարգում հաղթեցին Մանե Հարությունյանն ու Էդուարդ Հարությունյանը Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Բացահայտենք Ֆիզիկան միասին» խաղով (10-13 տարեկան) և Հովիկ Մարտիրոսյանը Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից՝ STEM Lab խաղով (13 տարեկանից բարձր)։

«Համակարգչային խաղեր» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մարիա Նգոյանը Դիլիջանի ավագ դպրոցից՝ Black Platformer խաղով (10-13 տարեկան) և Անուշ Հակոբյանն ու Գայանե Բաղդասարյանը Էջմիածնի ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնից՝ «Կորած կղզին» խաղով (13 տարեկանից բարձր)։

«Pythօn ծրագրով սարքերի ինտեգրում» անվանակարգում 10-13 տարեկան տարիքային խմբում ունեցանք երկու հաղթող՝ Արթուր Մկրտիչյանը Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցից՝ «Սննդի խելացի ապարատ» նախագծով և Ավետ Դունամալյանն ու Հովհաննես Կարապետյանը Շենավանի հիմնական դպրոցից՝ «Hawk Hunters» նախագծով։ Նույն անվանակարգում 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող են ճանաչվել Թորգոմ Միսակյանն ու Ատոմ Հակոբյանը Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցից՝ «Smart Aquarium» նախագծով։

Մարզային փուլը հաղթահարած բոլոր մասնակիցները ստացան հատուկ մրցանակ՝ տեխնոլոգիական և կրթական շրջայցերի տեսքով, իսկ ամեն անվանակարգում հաղթող ճանաչված թիմերը ստացան շնորհակալագրեր ԿԳՄՍ և մրցույթի կողմից, ինչպես նաև «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարի, շրջայցերի ուղեգրեր և դրամական պարգևներ։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին Վահե Ասլոյանը (Ardesk ընկերություն), Արման Պողոսյանը  (Instigate Design ընկերություն), Արման Աթոյանը (X-Tech ընկերություն), Ռուբեն Մանուկյանը (VXsoft ընկերություն), Սաթենիկ Մնացականյանը (ArmSec հիմնադրամ, Հայաստանի ամերիկյան համալսարան), Վահե Տորոզյանը (Codulate ընկերություն)։ Մրցույթին ներկա գտնվեցին հյուրեր ԱՏՁՄ վարչությունից, Հայաստանի տեխնոլոգիական համայնքից, ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովից, ԿԶՆԱԿ հիմնադրամից, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարություններից  և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից։

Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի իրականացվում է արդեն 7-րդ անգամ՝ սկսած 2015 թվականից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ) կողմից։ Այս ընթացքում մրցույթին մասնակցել են շուրջ 3500 դպրոցականներ, որոնցից 50-ից ավելի թիմեր հաղթել են, ստացել մրցանակներ, ճամբարների հրավերներ, պարգևատրումներ և տարբեր տեսակի խրախուսումներ։ DigiCode մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

Կազմակերպիչ՝ ԱՏՁՄ, հովանավորներ՝ ԿԳՄՍ նախարարություն, VXsoft ընկերություն, Apaga Technologies ընկերություն, Հայաստանի ամերիկյան համալսարան։

 

 

 

 

   

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը «Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք, վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը
Ամենադիտված