«Ձեր ժպիտը ձեզ մնա». նախարար Դումանյանը` զոհվածների ծնողներին
ՏեսանյութերՎիրավորական է, որ մի հատ չեք էլ մոտենում, չեմք էլ բարեւում զոհված զինծառայողների ծնողներին: Այս մասին դիմելով ԿԳՄՍՆ նախարար Վահրամ Դումանյանին, ասաց ակտիվիստ Մանուել Մանուկյանը:
Նախարարն արձագանքեց. «Դուք պրովոկացիա եք անում, ես բարեւել ու կանգնել եմ իմ կամքով»:
Ծնողներից մեկն ասաց. «Սադրիչ բան չկա, դուք ձեր գեղեցիկ ժպիտով կարող եք քայլել, գնալ»:
Դումանյանին դա բարկացրեց. «Ձեր ժպիտը ձեզ մնա»:
«Դուք մեր երեսից գողացել եք ժպիտը: Այս կառավարությունը մեր ժպիտը 2020 թվականին գողացել է»,-ասաց մեկ այլ ծնող:
«Հանկարծ Նիկոլը կիմնա, որ նախարարը կանգնել է»,-ասաց մեկ ուրիշը:
Այդ պահին զոհված զինծառողներից մեկի հարազատի եւ նախարարի միջեւ խոսակցությունը լարվեց. «Դու քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որ ասում ես՝ գամ կանգնեմ կողքդ, ինչ անեմ»,-ասաց հարազատը: Դումանյանն էլ արձագանքեց. «Կոռեկտ խոսիր»: