Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված երկխոսությանը
Արտաքին ՔաղաքականՖրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև կայացած հանդիպման արդյունքները։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։
«Այս հանդիպումը երկու կողմերին թույլ տվեց պայմանավորվել սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի արագ հանդիպման շուրջ։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո սկսված երկխոսությանը և կշարունակի իր ներդրումն ունենալ այս երկխոսության մեջ՝ Եվրամիության խորհրդում նախագահողի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով»,- ասվում է հաղորդագրությունում։