ՀՀ ոստիկանության գնդապետներից մի քանիսն առանց գլխարկ են, մյուսը՝ Նյու Յորքի ոստիկանության գլխարկով
ԲլոգոսֆերաԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Նիկոլի ոստիկանության դեմքը» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում և կից լուսանկարներ հրապարակել։
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետներից մի քանիսն առանց գլխարկ են, մյուսը` Նյու Յորքի ոստիկանության գլխարկով։
Համազգեստի պատիվը չպաշտպանող, օրենքը խախտող ոստիկանը չի՛ կարող օրենք հաստատել կամ պաշտպանել քաղաքացու օրինական շահերն ու անվտանգությունը։
Հ․Գ․ Իսկ քաղաքացուն հայհոյող ոստիկանն անբարոյական է և գործած հանցանքի համար պատիժ է կրելու»,-գրել է նա։