Դու լավագույն հայրիկն ես․ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերամիավորվե՞լ են (լուսանկարներ)
Լուսանկարներ41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 45-ամյա Քանյե Ուեսթը մեկ օրով մի կողմ են թողել իրենց տարաձայնությունները։ Ամերիկյան ռեալիթիի հեռուստաաստղն ու ռեփերը ներկա են եղել բասկետբոլի խաղին, որին մասնակցել է նրանց ավագ դուստր Նորթը, գրում է Daily Mail-ը։
Նախկին ամուսիններին նկատել են հանդիսականների շարքերում։ Քարդաշյանը բասկետբոլի խաղին ներկայացել է կիպ սպիտակ շապիկով՝ դեկոլտեով, իսկ կրծքին Balenciaga-ի տարբերանշանով։ Նա այն համադրել է բաց կապույտ լայն ջինսե տաբատով և սրածայր ջինսե բարձրակրունկներով։
Ռեփերը հագել էր գլխարկով կարմիր վերնաշապիկ և սև լայն տաբատ։ Քանյեն իր հագուստը համադրել է սև Yeezy կոշիկներով և համապատասխան գուլպաներով:
Քարդաշյանն ու Ուեսթը ուշադիր հետևել են իրենց դստեր խաղին։ Երեկոյի ընթացքում ծնողները ժամանակ առ ժամանակ զրուցել են միմյանց հետ։
Միաժամանակ, Քիմն ու Քանյեն փորձել են ուշադրություն չգրավել։ Նրանք իրենց հանգիստ են պահել և ծափահարեցին իրենց դստերը և նրա թիմին հաջողությունների համար։
Քիմը նաև շնորհավորել է նախկին ամուսնուն Հայրերի օրվա կապակցությամբ և ցուցադրել փոքրիկների հետ գեղեցիկ լուսանկարներ։ «Շնորհակալ եմ մեր երեխաների համար լավագույն հայրիկ լինելու և նրանց այդքան սիրելու համար: Շնորհավոր Հայրերի օրը»,- ասել է Քիմը։
Հուզիչ կադրում Քանյեն կեցվածք է ընդունել չորս երեխաների՝ 9-ամյա Նորթի, 6-ամյա Սեյնթի, 4-ամյա Չիկագոյի և 3-ամյա Փսալմի հետ։ Ուեսթը ժպտալով՝ գրկել է կրտսեր որդուն։