«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել 

Կարո՞ղ է «կարտոֆիլի» նժարն ավելի ծանր լինել Հայրենիքի նժարից. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմության բողոքի ակցիաների, հանարահավաքների հետ կապված՝ հաճախ առաջնային հարցերից մեկը, որ քննարկումների տեղիք է տալիս, այն է, թե ինչու ընդդիմության կազմակերպած հավաքներն այնքան մարդաշատ չէին, ինչպես ակնկալվում էր նախօրոք։ Ի թիվս այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների, երբեմն ասվում է, որ բողոքի արտահայտման հիմքում ընդդիմության կողմից սոցիալական հարցերը չդրվեցին։ Կամ, այլ կերպ ասած, քաղաքական դիվիդենտներ ստանալու համար մանիպուլ յացիա և պոպուլիզմ չդրսևորվեց։

Այնինչ, դրա համար բազմաթիվ հիմքեր կան, քանի որ Հայաստանում կյանքն օրեցօր թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում, աճում է սոցիալական լարվածությունը և աղքատության մակարդակը։ Սոցիալական վերջնական կրախն, ըստ էության, կանխվում է միայն պետական պարտքի ավելացման հաշվին։ Ըստ այդմ, անշուշտ, ընդդիմությունը կարող էր սոցիալական թեմաները դարձնել իր պայքարի հիմնասյուներից մեկը և մարդկանց շրջանում զայրույթի ալիքն ավելի մեծացնել՝ ըստ այդմ, հրապարակում ավելի մեծ թվով քաղաքացիների ներկայություն ապահովելով։ Այստեղ գուցե ճշմարտության հատիկ կա, բայց դա վկայում է շատ ցավոտ հարցի մասին։ Ինչի՞ «մասին» է Դիամդրության շարժումը:

Շատ լակոնիկ ասած՝ Հայրենիքի: Եվ եթե իրոք հասարակությունը կամ դրա մի որոշակի հատվածն ընդունում է, որ, պայմանականորեն ասած, կարտոֆիլի թանկացումն ավելի կարևոր է, քան հայրենիքի կորուստը, Արցախի հիմնահարցը, հազարավոր զոհերը, ընդհանրապես Հայաստանի պետականություն ունենալու հարցը և ապագայում սպասվող այլ փորձանքները, ապա սա վիրավորական պետք է լինի հենց հասարակության համար։ Սակայն մյուս կողմից էլ՝ այս իրողությունը նաև հանրային գիտակցության մակարդակի մասին է վկայում, երբ տարիներ շարունակ շրջանառության մեջ են դրվել այնպիսի քարոզչական թեզեր, թե Արցախը բեռ է, Արցախի հարցից ազատվենք, որպեսզի ավելի բարեկեցիկ կայնքով ապրենք և այլն։

Այսինքն, հետևողականորեն հանրության մեջ ներդրվել է ոչ թե պետական մտածողություն և իրավագիտակցության բարձր մակարդակ, այլ սպառողական մտածելակերպ և հոգեբանություն։ Եվ հետադարձ հայացք նետելու դեպքում իսկապես կարող ենք տեսնել, որ հայաստանյան բողոքի ակցիաները, որոնց մեծ թվով մարդիկ են մասնակցել, շատ հաճախ, եթե ոչ միշտ, ունեցել են կա՛մ սոցիալական, կա՛մ հետընտրական հենք։ Նախկինում ընտրություններից հետո անընդհատ քաղաքական ակտիվ գործընթացներ էին տեղի ունենում հանրահավաքների և այլ ակցիաների տեսքով։ Եվ բազմաթիվ մարդիկ միանում էին ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին կարգախոսներին։ Թերևս ինչ-որ առումով հետընտրական ցնցումները ևս սոցիալական պատճառներ էին իրենց մեջ կրում, քանի որ մարդիկ մտածում էին, որ եթե ընտրությունների արդյունքները չեղարկվեն կամ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենց սոցիալական դրությունը բարելավվելու է։

Նույնը վերաբերում է նաև 2018 թվականի գարնանը տեղի ունեցած զարգացումներին, երբ հազարավոր քաղաքացիներ, դուրս գալով փողոց, հավատում էին, թե իշխանափոխությունից հետո իրենց կյանքը էականորեն բարելավվելու է։ Իսկ Փաշինյանն իր քաղաքական նպատակներն իրագործելու և վարչապետի պաշտոնին հասնելու համար օգտագործում էր հանրության շրջանում առկա դժգոհությունները՝ նրանց մանիպուլացնելով «թալանվածը ժողովրդին հետ վերադարձնելու» ու նմանատիպ այլ թեզերով։ Իսկ բուն սոցիալական ուղղվածություն ունեցող առավել հայտնի բողոքի ակցիաներից կարելի է հիշատակել, օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանը», հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան և այլն։ Եվ նախկին բողոքի ակցիաների պրակտիկայի ֆոնին ներկայումս ընթացքի մեջ գտնվող ընդդիմադիր շարժումը եզակի է նրանով, որ ազգային ուղղվածություն ունի և հիմքում դրված են ոչ թե առանձին շերտերի շահերը կամ սոսկ սոցիալական խնդիրները, այլ պետության ու պետականության շահերը։

Եվ դրանով է պայմանավորված, որ ակցիաների գլխավոր ատրիբուտիկան Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներն են։ Այլ կերպ ասած՝ սոցիալական և այլ թեմաների շահարկմամբ ինչ-որ քաղաքական ուժի կամ անհատի ամբիցիաները բավարարելու խնդիր դրված չէ։ Եվ ամենացավալին հենց այն է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին սպասելի քանակությամբ մարդիկ չմասնակցեցին։ Փաստացի, ստացվում է այնպես, որ բազմաթիվ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է գազի, էլեկտրաէներգիայի կամ կարտոֆիլի գինը, քան պետականության պահպանման հարցը, որը նաև գոյաբանական խնդիր է։ Սա նույնիսկ ցավալի չէ, սա պարզապես ողբերգություն է:

Ուստի, բացարձակ տեղին չեն տեսակետները, թե ինչո՞ւ ընդդիմությունը իր շարժման կենտրոնում չդրեց սոցիալական խնդիրները։ Իսկ որքանո՞վ է նպատակահարմար պետության շահերից բխող շարժումը թեքել դեպի սոցիալական ուղղվածություն, արդյո՞ք նպատակահարմար է ազգային, համապետական, գոյաբանական նշանակության հավաքներին այնպիսի քանի հազար մարդու մասնակցությունը, որոնց համար սոցիալականն ավելի բարձր արժեք է: Այստեղ արժեհամակարգային խնդիր կա: Մյուս կողմից՝ այսօր կարտոֆիլը թանկ է, վաղը կէժանանա, ու այդ մարդիկ նորից կգտնվեն իրենց կոմֆորտի գոտում:

Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային, գազին, շորին, կոշիկին: Այնինչ, հայրենիքի կորուստը անդառնալի հետևանքներ կունենա՝ սպառնալով հայ ժողովրդի գոյությանը, ու այլևս կարևոր չեն լինի ո՛չ թանկացումները, ո՛չ էժանացումները, ո՛չ աղքատությունը, ո՛չ հարստացումը։ Այնպես որ, չի կարող հայրենիքի նժարն ավելի թեթև լինել, քան, ասենք, կարտոֆիլի նժարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ամենադիտված