Հայկ Հարոյանը ազատվել է ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում Ի՞նչ անենք, առանձին սառնարա՞ն պահենք, որ փողոցային ապօրինի առևտրի պատճառով առգրավված ապրանքը պահենք «Իքս պահին մի աղետ ունենալու ենք. մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է». Փաշինյան Վերջին տարիներին ՀՀ-ում ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերն աճել են․ իրավապաշտպան Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է «Դե մարդիկ տուն են պահում»-ի պատճառով ենք էս օրին․ մեր երկրում պետք է ստանդարտներ ունենանք․ Փաշինյան Էրդողանը մեկնում է Լվով. նա կարևոր առաջարկ ունի Զելենսկուն Թուրք-իսրայելական հաշտեցումը վնաս չէ ՀՀ-ին, բայց կարող է Իրանին բացասաբար տրամադրել մեր դեմ․ Չաքրյան Դավիթ Տոնոյանը առանց որևէ իրավական հիմքի մնում է կալանքի տակ. փաստաբանական խմբի հայտարարությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ 

Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը հայտարարեց, թե 2023 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանան։ Ու այս ամենն այնպիսի մի տոնով է ներկայացվում իշխանությունների կողմից, կարծես թե աշխարհացունց իրադարձություն է տեղի ունեցել, և ժողովուրդն էլ պետք է երախտապարտ լինի ու ծնկաչոք աղոթի, որ իր մասին օրուգիշեր մտածող իշխանություններ ունի։ Բայց արի ու տես, որ նվազագույն աշխատավարձը բարձրացվում է ընդամենը 7 հազար դրամով, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ 2 հազար դրամով։ Իսկ կենսաթոշակի բարձրացման չափը դեռևս չեն նշում, սակայն, նախնական տեղեկություններով, մի փոքր թիվ էլ դա է կազմելու։

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ իշխանությունները հայտարարեցին կենսաթոշակները բարձրացնելու մասին, ավելի ստույգ՝ տեղեկատվական քարոզչության նկատառումներով ուղղակի այդպես էր ներկայացվում։ Պարզվեց, որ իրականում ոչ թե կենսաթոշակի ընդհանուր սահմանաչափը, այլ միայն նվազագույն կենսաթոշակն էր բարձրանում, այն էլ ընդամենը 2 հազար դրամով՝ 26 500 դրամից դառնալով 28 600 դրամ։ Այսինքն, այս փոփոխությունը վերաբերում էր միայն նրանց, ովքեր նվազագույն կենսաթոշակ են ստանում։ Եվ դրանից օգտվեց կենսաթոշակ ստացողների ընդամենը չնչին մասը՝ 12,2 հազարը, այն պարագայում, երբ Հայաստանում 465 000-ից ավելի կենսաթոշակառու կա։ Արդյունքում թոշակառուների մեծամասնության համար որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Թերևս մեծ է հավանականությունը, որ նման մի բան կարող է տեղի ունենալ նաև այս անգամ։ Այլապես Փաշինյանը առիթը բաց չէր թողնի ճոխ-ճոխ թվեր նշելու համար։ Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, ապա այս տարվա ընթացքում ընդդիմությունը ԱԺ-ում երկու անգամ դրա սահմանաչափը բարձրացնելու առաջարկություն է ներկայացրել։

Մի նախագծով առաջարկվել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 100 հազար դրամ, իսկ մյուսով՝ մինչև 80 հազար դրամ։ Բայց իշխանությունների կողմից այս երկու առաջարկներն էլ մեծ աղմուկով մերժվեցին՝ տպավորություն ստեղծելով, կարծես դրանից պետական բյուջեն անդնդախոր ճեղքվածք էր տալու։ Իսկ իրական պատճառն այն էր, որ այս իշխանությունները չէին կարող հանդուրժել, որ գեթ մեկ դրական նախաձեռնություն ընդդիմությանը պատկաներ ու հանրությունը տեղեկանար դրա մասին։ Դրա համար էլ մի քանի ամիս անց նույնատիպ մի նախաձեռնություն է ներկայացվում արդեն իրենց կողմից, ինչը թույլ է տալիս ուռճացնել և թմբկահարել աշխատավարձերի ու թոշակների բարձրացման թեման այն կոնտեքստում, թե իբր դա իրենց գործադրած ջանքների արդյունքն է, քանի որ կարողացել են հասնել բյուջեի եկամուտների ավելացմանը։

Իշխանությունները ոչ մի դեպքում չեն ցանկանում, որ գործընթացն իր հունով գնա՝ կախված ընթացիկ հաշվարկներից՝ թեկուզ եթե այն լինի ընդդիմության առաջարկած տարբերակը։ Եթե աշխատավարձերի կամ թոշակների բարձրացման թեմա կա, թեկուզ «գրոշների» չափով, ապա իշխող ուժի ներկայացուցիչները անպայման պետք է դա հասարակությանը ներկայացնեն որպես մեծ լավություն, այնինչ, դա ուղղակի իրենց պարտականությունն է։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ աշխատավարձի և թոշակների չնչին բարձրացումներով հարց չի լուծվում, քանի որ թանկացումների արդյունքում ապրանքների գները աստղաբաշխական թվերի են հասել, և մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Բացի այդ, ներկա գնաճային ճնշման պարագայում մարդիկ մի քանի ամիս էլ պետք է սպասեն, որ հունվարից աշխատավարձի ու թոշակի բարձրացում տեղի ունենա։ Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ այս վիճակում չնչին չափով աշխատավարձերի ու թոշակների բարձրացումն ուղղակի ծաղր են որակում։ Երկրում առկա սոցիալ-տնտեսական դրության փոփոխության համար արմատական քայլեր են պետք, այլապես շատ շուտով աղքատության մակարդակն այնպիսի չափերի կարող է հասնել, որ սոցիալական բունտը անխուսափելի կդառնա՝ ալիքի տակ քշելով այս իշխանություններին, որոնց վաղուց պետք է այս հասարակությունը քշած լիներ, առնվազն մեկուկես տարի առաջ։ Աշխարհի տարբեր երկրներում արդեն նման երևույթներ են նկատվում, տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ։ Անգամ զարգացած երկրներն են բախվում այս թեմային։ Օրինակ՝ այս օրերին Լոնդոնում և Բրյուսելում սոցիալական ուղղվածություն ունեցող ցույցեր ու գործադուլներ են տեղի ունենում։ Մարդիկ կոնկրետ պահանջներ են դնում կառավարությունների առաջ աշխատավարձերն էականորեն բարձրացնելու շուրջ, քանի իրենց կյանքը էականորեն թանկացել է։ Հայաստանում իրավիճակը ևս բարդ է, սակայն գյուղմթերքի արտահանման ու զբոսաշրջային սեզոն է, մեծ թվով ռուս ՏՏ մասնագետներ են եկել մեր երկիր, սոցիալական լարվածությունը որոշ չափով մեղմվում է, բայց աշնանից սկսած ծանր հետևանքները առավել ցցուն են ի հայտ գալու։

Մյուս կողմից էլ՝ այս իշխանությունները պետական պարտքն են անընդհատ բարձրացնում, ինչը մեծ բեռ է պետության համար, որի տակից հեշտ չէ դուրս գալ։ Իսկ վերջերս էլ իշխանության ներկայացուցիչները, արդարացնելով իրենց կողմից պարտքի ավելացման գործելակերպը, սկսել են ինքնագովությամբ զբաղվել, թե դոլարի իջնելուն զուգահեռ, պարտքի չափը ևս նվազում է։ Բայց հարցն այն է, որ դոլարի փոխարժեքը միշտ կայուն չէ, իսկ դրա բարձրացման հետ մեկտեղ իրավիճակը փոխվելու է։ Եվ եթե դոլարի դիրքերը շատ ուժեղանան, ապա պարտքի ծանրությունն ավելի մեծ կլինի։ Մի խոսքով, երկիրը կառավարվում է բացառապես ստով, կեղծիքով, մանիպուլ յացիայով ու շոուով: Իսկ տակը, ինչպես ասում են, բան չկա, դատարկություն է...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ. Վահե ՀովհաննիսյանՀայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ. Թևանյան Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+40 աստիճանի Հայկ Հարոյանը ազատվել է ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում Եվրոպան աստիճանաբար հրաժարվում է օգնել Ուկրաինային. PoliticoՌուս կապիտանը սպանել է ադրբեջանցուն. վիճել են քաղաքական թեմայով ՊԵԿ-ում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար այսուհետ աշխատանքային ստաժ չի պահանջվի ԱՄՆ-ում Բայդենին մեղադրում են. The American ConservativeԱյս տարվա շրջանավարտների թիվը 21000 է, բուհ է ընդունվել 9729 դիմորդ․ նախորդ տարի էլ էր թիվը նույնը Մենք ցանկանում ենք խաղաղ համագործակցություն, առևտուր, փոխանակումներ. ՄեդվեդևԻ՞նչ անենք, առանձին սառնարա՞ն պահենք, որ փողոցային ապօրինի առևտրի պատճառով առգրավված ապրանքը պահենք «Ի վերջո պե՞տք է ունենանք այդ վճռականությունը». բացօթյա առեւտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլեւ գույքը կբռնագրավեն Տաթև-Աղվանի ճանապարհը երրորդ շերտով ասֆալտապատելու համար կհատկացվի 1 մլրդ 45 մլն դրամ «Իքս պահին մի աղետ ունենալու ենք. մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է». Փաշինյան Վերջին տարիներին ՀՀ-ում ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերն աճել են․ իրավապաշտպանԿառավարությունը 757 միլիոն դրամ կհատկացնի 15 բնակավայրերում 15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Բրանդենբուրգում ելույթի ժամանակ սուլել են«Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա վերջն է...»․ Հրաչ Մուրադյան Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի «Դե մարդիկ տուն են պահում»-ի պատճառով ենք էս օրին․ մեր երկրում պետք է ստանդարտներ ունենանք․ Փաշինյան Ճապոնիայի ԱԳ նախարարը Բիլ Գեյթսին հանձնել է Ծագող արևի կառավարական շքանշանըՆոր պայթյուններ՝ Ղրիմում. Կիևի պնդմամբ՝ ռուսական կողմը մեծ կորուստներ ունիՈՒՂԻՂ․ Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյուն զոհերի Էրդողանը մեկնում է Լվով. նա կարևոր առաջարկ ունի ԶելենսկունՈ՛չ բորդյուր ենք կարողանում գտնել, ո՛չ բորդյուր դնող․ դժվար է հավատալը՝ հանքավայրերը չեն հերիքում Թուրք-իսրայելական հաշտեցումը վնաս չէ ՀՀ-ին, բայց կարող է Իրանին բացասաբար տրամադրել մեր դեմ․ ՉաքրյանԴավիթ Տոնոյանը առանց որևէ իրավական հիմքի մնում է կալանքի տակ. փաստաբանական խմբի հայտարարությունըԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ 1 անհետ կորածի հայտնաբերումը բավականին բարդ է լինելու․ անձը գտնվել է պայթյունի էպիկենտրոնում Ահաբեկչական գործողությունը բացառվում է․ «Սուրմալու»-ում ծուխ է նկատվել, փախնող մարդիկ, հետո պայթյուն «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում․ բուժօգնությունն իրականացվում է անվճարԲեյրութում եղածից հետո խնդիր էի դրել, որ ՀՀ-ում նման պայթյուն չպետք է լիներ, հանձնարարական էի տվել Փաշինյանն ու կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալուի» զոհերի հիշատակը «Մարդիկ սառել են․․․ իրենց շրջանակներից այն կողմ, կարծես, ոչինչ չտեսնեն»․ Իրինա Թովմասյան 2 դի է հայտնաբերվել Կոտայքում. ամուսինը սպանել է կնոջը, ապա նետվել կամրջից Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Հայաստանի կառավարության նիստը․ ՈւՂԻՂՀանցագործությունների կազմում 182 դեպքով աճել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները. ԱՀ ոստիկանություն 16 զոհից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ, անհետ կորած է 2 հոգի․ ԱԻՆ «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգությունը դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար Կարծում ենք՝ օրվա ավարտին կկարողանանք ավարտել մաքրման աշխատանքները․ ԱԻՆ փոխնախարար Նման հարվածային ալիքից եւ ջերմաստիճանից, նաեւ գոլորշիացում է տեղի ունեցել, շանսերը հուսադրող չեն. ԱԻ նախարար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը. Էդգար Ղազարյան Ջուր չի լինի«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները Աստղագուշակ օգոստոսի 18-ի համարՕգոստոսի 18. Օրվա խորհուրդ Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. «Ժողովուրդ»
Ամենադիտված