Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է 

Ինչպես «գնել» մարդկանց լոյալությունը կամ կուսակցականացումը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է .

«2018 թվականից ի վեր պետական համակարգի հետևողական քպականացում է տեղի ունենում։ Դա առավել ցայտուն է դրսևորվում հատկապես պատերազմից հետո: Մամուլում կարելի է հանդիպել բազմաթիվ հրապարակումների այն մասին, որ պետական ինստիտուտները համատարած կերպով «զտվում» են, որի հիմնական նպատակը ՔՊ-ի, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլի նկատմամբ լոյալության ձևավորումն է, իսկ մաքսիմում ծրագիրը՝ հնարավորինս շատ քաղծառայողների ՔՊ անդամ կամ գոնե համակիր դարձնելը։

Այս համատեքստում պետական համակարգի այն աշխատակիցները, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն կամ քննադատաբար են վերաբերվում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, համատարած կերպով ազատվում են աշխատանքից։ Բնականաբար, երբեք հաշվի չի առնվում պրոֆեսիոնալության, փորձի, օգտակարության (պետությանը) գործոնը։ Այս իշխանություններին պրոֆեսիոնալիզմն ընդհանրապես չի հետաքրքրում, իրենց անհրաժեշտ է թեկուզ պետական համակարգի կազմաքանդման հաշվին ՔՊ-ի կամ Փաշինյանի նկատմամբ հավատարմություն և դրական վերաբերմունքի ձևավորում։

Ըստ էության, իշխող կուսակցությունը նույնացվում է պետության հետ։ Մյուս կողմից՝ պետական համակարգի «մնացող» աշխատակիցներին, որոնք առնվազն չեզոք են, առավել ևս քպական են, փորձում են սիրաշահել պարգևավճարներով, աշխատանքը պահպանելու հավաստիացումներով: Դեռ չենք խոսում իրավապահների մասին, որոնց պարգևավճարներ են բաժանում կոնկրետ այն ժամանակ, երբ նրանք ընդդիմության նկատմամբ բիրտ ուժ են կիրառում։ Ավելին, իրավապահների այն ներկայացուցիչներն ու պաշտոնյաները, որոնք իրենց լիազորությունները չարաշահում են՝ ընդդիմության նկատմամբ առավել կոշտ բռնություններ կիրառելով, ավելի շատ են խրախուսվում, կոչումի կամ պաշտոնի բարձրացում են ստանում։ Այսինքն, փաստացի, պետական ինստիտուտների ու պետական բյուջեի հաշվին իշխանությունները փորձում են իրենց նկատմամբ վերաբերմունք «գնել»։

Այս գործելակերպը առավել ցցուն էր արտահայտվում «ժողովրդավարության» բաստիոնում անցկացված վերջին մի քանի ընտրությունների, առավել ևս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Պատահական չէ, որ հենց ՏԻՄ ընտրություններից առաջ են իշխանությունները սկսում այս կամ այն բնակավայրին բյուջեի հաշվին գումարներ տրամադրել, ինչ-որ ծրագրեր իրականացնել, որպեսզի մարդկանց կարողանան իրենց կողմը գրավել։ Օրինակ՝ բնակիչների վրա ազդելու ամենաընդունված, Նիկոլ Փաշինյանի սիրած ձևը դարձել է ասֆալտապատումը։ Որոշ բնակավայրերում իշխանությունները ընտրություններից առաջ են հիշում այդ մասին, շատ արագ մի քանի փողոց ասֆալտապատում են ու դա ներկայացնում որպես անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ երևույթ։

Ու որևէ մեկին չի էլ հետաքրքրում այդ ասֆալտի որակը, քանի որ այն հաջորդ տարի արդեն կարող է քանդվել, ինչի օրինակները բազմաթիվ եմ։ Իշխանություններին պետք է մարդկանց աչքին թոզ փչելու համար ինչ-որ երևացող աշխատանք ցույց տալ, որպեսզի նրանց իրենց կողմը գրավեն։ Դրան զուգահեռ, իշխող ուժին շատ քիչ է հուզում, որ մինչ այդ բազմաթիվ կարևոր և կենսական նշանակություն ունեցող խնդիրներ մնում են չլուծված։ Եվ ինչ ծրագիր էլ, որ պետության հաշվին իրականացնում են, ապա այն անպայման որպես մեծ լավություն են ներկայացնում, իսկ երբ այդ ծրագրերը կյանքի կոչելու հարցում խոչընդոտներ են ի հայտ գալիս, ապա մեղքը ընդդիմության վրա են գցում։

Օրինակ՝ այդպիսին է դարձել Վանաձորում 2,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրի իրականացման հարցը, որով նախատեսվում է փողոցների, մանկապարտեզների, մշակույթի տների նորոգում: Վանաձորում ավագանու իշխանական թիմի ներկայացուցիչները ավագանու թատերականացված նիստեր են կազմակերպում, որպեսզի ընդդիմությանը մեղադրեն, որ նրանք նիստերին չմասնակցելով և բոյկոտելով՝ տապալում են խոշորամասշտաբ սուբվենցիոն ծրագրի իրականացումը։ Բայց ի սկզբանե իշխանություններն են տապալել ավագանու նիստերը՝ ընտրություններից ամիջապես հետո դատական գործընթաց սկսելով, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչը հանկարծ քաղաքապետ չդառնա։

Եվ քանի որ հիմա իշխանություններին հաջողվել է նշանակել քաղաքապետի իրենց պաշտոնակատարին, ապա հիմա ծրագրերի իրականացման անվան տակ փորձում են նրա նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորել և հնարավոր նոր ընտրություններից առաջ շահել մարդկանց համակրանքը։ Բացի այդ, իշխանությունները հատկապես շռայլ են սեփական թիմակիցների նկատմամբ. պետբյուջեից վճարվող պարգևավճարների, գործուղումների ու արտոնություններ տրամադրելու միջոցով փորձում են համալրել իրենց շարքերը կամ յուրայինների համար առանձնահատուկ բարենպաստ պայմաններ ստեղծել։ Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե տարբեր ՊՈԱԿ-ներ կապված են իշխանական պատգամավորների հետ։

Պարադոքսալ վիճակ է ստացվում, քանի որ իշխանությունները մի կողմից շարունակում են խոսել ու քննադատել նախկինում եղած ընտրակաշառքները կամ կոռուպցիոն դրսևորումները, բայց մյուս կողմից էլ իրենք արդեն պետբյուջեի հաշվին, պետական համակարգի հաշվին փաստացի գնում են մարդկանց լոյալությունը և վերաբերմունքը՝ գիտակցելով, որ իրենք համապատասխան վստահություն չունեն և իրենց հիմնական հույսը այդ գործիքակազմի կիրառումն է։ Այդպիսով, իշխանությունները պետությունը դարձրել են իրենց «դուքյանը» և ծառայեցնում են նեղ քաղաքական շահերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը «Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք, վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Ամենադիտված