Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել «Սուրմալուի» ողբերգական պայթյունի կապակցությամբ
ՀասարակությունԱյսօր միանում եմ բոլոր հայերին և սգում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի համար։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Անկեղծ ցավակցում եմ այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշել է նա։