Ղարաբաղի փորձը հաշվի է առնվել Ռուսաստանի ռազմական ԲՈՒՀ-երի ծրագրերում. ՌԴ ԳՇ պետ
ՌուսաստանՌուսաստանի ռազմական համալսարանների ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով Ղարաբաղում խաղաղապահ առաքելության առաջադրանքների իրականացումը, Սիրիայում Զինված ուժերի կիրառումը և Ուկրաինայում «հատուկ գործողության» փորձը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ներկայացրած հաշվետվության մեջ, հաղորդում է «Звезда» հեռուստաալիքը:
Նրա խոսքով, նոր ուսումնական տարում հիմնական ջանքերը կկենտրոնանան մարտական իրավիճակում ռազմական միավորումները, կազմավորումները, միությունները և միջստորաբաժանումային խմբերը ղեկավարելու գործնական հմտությունների ձևավորման վրա: