Բրիթնի Սփիրսի որդին խոստովանել է, որ պատրաստ է վերականգնել հարաբերությունները մոր հետ
ԼուսանկարներԲրիթնի Սփիրսի 15-ամյա որդին՝ Ջեյդեն Ֆեդերլինը, ասել է, որ ցանկանում է վերականգնել հարաբերությունները մոր հետ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Երգչուհու կրտսեր որդին հարցազրույց է տվել բրիտանական ITV հեռուստաալիքին, որտեղ խոսել է մոր հետ հարաբերությունների մասին։ Ջեյդենի խոսքով՝ կատարողի և նրա որդիների միջև «ատելություն չկա», սակայն նա խոստովանել է, որ հարաբերությունները վերականգնելու համար «շատ ժամանակ և ջանք կպահանջվի»։
«Ես 100%-ով վստահ եմ, որ ամեն ինչ կարելի է շտկել։ Դա պարզապես շատ ժամանակ և ջանք է պահանջում: Ես պարզապես ուզում եմ, որ նա հոգեպես լավանա: Երբ նա լավանա, ես շատ եմ ուզում նորից տեսնել նրան»,- ասել է Ջեյդենը:
Նա հավելել է, որ ինքը «շատ է սիրում» իր մորը և հույս ունի, որ մի օր նրանք կարող են «նստել և նորից խոսել»: Սակայն Սփիրսի և նրա ընկերոջ՝ Սեմ Ասղարիի հարսանիքը նա այս պահն անտեղի է համարել։ «Դրա համար ճիշտ ժամանակը չէր: Ես չեմ ասում, որ ուրախ չեմ նրա համար: Ես իսկապես ուրախ եմ, բայց նա չի հրավիրել ամբողջ ընտանիքին, և եթե միայն ես և Պրեստոնը լինեինք, ես պարզապես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է ամեն ինչ լավ ավարտվել», - ասել է նա: