Ծնողները խնդրում են ընդդիմությունից մեկ միասնական թեկնածուով հանդես գալ ու գալ իրենց առաջնորդել. Զոհվածի հարազատ
ՏեսանյութերԻշխող խմբակցության պատգմավորները խուսափում են մեզ հետ հանդիպելուց. Մենք ի սկզբանե ասել ենք, որ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի եւ նրա խունտայի հրաժարականը, նրանք չեն կարող ներկայացնել մեր շահերը, պաշտպանել մեր իրավունքները, ուստի պետք է օր առաջ հեռանան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հարազատ Անահիտ Մանասյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը, նա կոչ արեց իշխանություններին փոխել հռետորաբանությունը. «սրանք սահմանային միջադեպեր չեն, սադրանքներ չեն, այլ կոնկրետ հարձակում, ագրեսիա, պատերազմական իրավիճակ: Այս պարագայում անթույլատրելի է խեղել իրականությունը եւ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնել ԱԺ ամբիոնից: