Պայթյունի հետևանքով զոհվել է ԼԺՀ գլխավոր դատախազը․ մանրամասներ
ՌուսաստանԼուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) իշխանությունները հայտնել են Լուգանսկի գլխավոր դատախազության շենքում տեղի ունեցած պայթյունի մասին։
Ինտերֆաքսը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը, հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է ԼԺՀ գլխավոր դատախազ Սերգեյ Գորենկոն։
Ավելի վաղ, ուկրաինական բանակը հրթիռակոծել էր Խերսոնի կենտրոնը, հրթիռային հարվածներ են հասցվել մարզպետարանի շենքին, հաղորդվում է մեկ զոհի ու երեք վիրավորի մասին։