Քայլի Ջենները խորը դեկոլտեով զգեստով մասնակցել է Փարիզի Նորաձևության շաբաթին
ԼուսանկարներՄոդել և գործարար Քայլի Ջենները ներկա է գտնվել Schiaparelli-ի ցուցադրությանը, որն անցկացվել է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Միջոցառման լուսանկարները հայտնվել են Page Six-ում:
Չնայած այն հանգամանքին, որ Schiaparelli շոուն կայացել է առցանց ձևաչափով, ապրանքանիշը ներկայացրել է նոր հավաքածուն տեսահոլովակով, միջոցառմանը հավաքվել են բազմաթիվ հայտնիներ: Լուսանկարիչների ուշադրությունը գրավել է Քայլի Ջենները, որը ցուցադրությանը ներկայացել է կապույտ թավշյա կիպ զգեստով, որը հասնում էր հատակին, խորը դեկոլտեով: 25-ամյա մոդելը տեսքն ամբողջացրել է լայն չոկեր վզնոցով՝ մեծ սրտաձև կախազարդով և դասական սև կոշիկներով։
Schiaparelli-ի ցուցադրությունը Քայլի Ջեների երկրորդ ելույթն էր Փարիզի Նորաձևության շաբաթում: Մի քանի օր առաջ մոդելին Balmain-ի ցուցադրությանը տեսել են տրիկոտաժե մինի զգեստով՝ խորը դեկոլտեով, և թափանցիկ սանդալներով։