«Ուշադրություն դարձրեք աշխարհի լռությանը». Սոբչակը հայտնել է, թե ինչու է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին ֆիլմ նկարահանել
ՏեսանյութերՌուս լրագրող, հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը RUSARMINFO-ին հայտնել է, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման մասին տեսանյութ նկարահանել։
«Քսենիա Սոբչակը Հայաստանում նկարահանված ֆիլմ է թողարկել՝ աջակցելով հանրապետությանն ու ժողովրդին սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակումից հետո։ Նա պատմել է, թե ինչու էր կարևոր նման ֆիլմ նկարահանելը, ինչ ուղերձ է պարունակում այն։
Լրագրողը պատմել է նաև, թե ինչու է անարդար համարում համաշխարհային հանրության արձագանքը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը»,-գրել է պարբերականը և կցել տեսանյութ, որտեղ Սոբչակը մանրամասնում է իր պատճառները։
«Ուզում էի ուշադրություն հրավիրել հակամարտության սրման վրա, անարդար եմ համարում, որ այս իրավիճակում, երբ ադրբեջանական կողմից հրետակոծություն է իրականացվել, լռություն է տիրում աշխարհում։ Ուշադրությո'ւն դրաձրեք։ Ինչո՞ւ նույն հզոր արշավը չի կազմակերպվել, ինչ որ եղել է եւ կա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության շուրջ»,- ասում է Սոբչակը։