Եյսկում Սու-34 կործանիչի վթարից հետո շենքի փլուզման վտանգ չկա. ՌԴ ԱԻՆ
ՏեսանյութերՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության ղեկավար Օլեգ Վոլինկինը լրագրողներին ասել է, որ Սու-34 կործանիչի վթարից հետո Եյսկում ինը հարկանի բնակելի շենքի փլուզման վտանգ չկա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս պահին փլուզման վտանգ չկա»,- ասել է նա։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև նշել է, որ վթարի վայրում վթարային վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն մեկ օրվա ընթացքում։
Ավելի վաղ Avia.ru-ի ղեկավար Ռոման Գուսարովն ասել էր, որ Եյսկում կործանված Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը վարած օդաչուները, ենթադրաբար, հնարավորություն չեն ունեցել խուսափելու բնակելի շենքի հետ բախումից փոքր արագության և ցածր թռիչքի պատճառով։
Ինչպես հայտնի է, վթարի հետևանքով թարմացված տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, 19-ը վիրավորվել է։