ՈՒՂԻՂ. «Լազարյան ակումբի» նիստը Երեւանում
ՏեսանյութերՀոկտեմբերի 28-ին Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» հինգերորդ նիստը։ Միջոցառումը տեղի է ունենում Մոսկվա-Երեւան տեսակամրջի ձեւաչափով։
Նիստին մասնակցում են հայ եւ ռուս քաղաքական գործիչներ, փորձագետներ եւ լրագրողներ։ Քննարկվում են հասարակական-քաղաքական իրավիճակը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հայ-ռուսական օրակարգի կարեւոր հարցերը, իրավիճակը տարածաշրջանում եւ բազմաթիվ այլ թեմաներ։
Նիստի նպատակը ուղիղ երկխոսությունն է Հայաստանի եւ ռուս-հայկական հարաբերությունների իրողությունների եւ զարգացման հեռանկարների մասին։ Քննարկումների թեման է. «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան»։