Գարիկ Սարգսյանը ձեռքերը գրպանում բարեւեց լրագրողներին, բայց չցանկացած պատասխանել հարցերի
ՔաղաքականՎեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ով եկել է մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին, չցանկացած պատասխանել լրագրողների հարցերին:
Նա ձեռքերը գրպանում բարեւեց լրագրողներին, իսկ երբ լրագրողներն ասացին, որ հարցեր ունեն, համայնքապետը առանց կանգ առնելու ասաց, որ չի պատասխանի այսօր հարցերի:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում: Համագումարին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ կուսակցությունը իր նախորդ՝ 5-րդ համագումարը անցկացրել էր 2019 թվականի հունիսին։ Վարչության նախագահ էր ընտրվել Սուրեն Պապիկյանը։