Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

Նախկին պաշտոնյաների հանքերը արտոնյալ. ու՞մ շահերն է պաշտպանում Փաշինյանը

Վերլուծական

ԱԺ-ում 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ քարերի երկիր Հայաստանում քար չկա, հանքերը մեջ-մեջ են արել: Դժվար է հասկանալ՝ ումից է բողոքում Փաշինյանը, հատկապես, որ հենց իր կառավարման տարիներն են հանքատերերն իրենց ապահով և արտոնյալ զգում:

Դիցուք՝ Արաքսի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից ավազ արդյունահանելու դեպքում տուգանք կնշանակվի: Խոսքը 5 մլն դրամի մասին է: Պարզվում է, որ Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու հետեւանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել, այդ թվում՝ սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր: Սակայն, չնայած այդ ռիսկերին, քրեական պատասխանատվության փոխարեն սահմանվում է ընդամենը վարչական պատիժ, ինչը, բնականաբար, խնդրի լուծում չէ, բայց ավազ արդյունահանող ընկերությունների սեփականատերերի կյանքը զգալիորեն կթեթևացնի։ Իսկ ովքեր են այդ ընկերությունների սեփականատերերը։

Մամուլը բազմիցս էր գրել, որ ավազի հանքերը և այդ բիզնեսի հանդեպ հետաքրքրությունը չի շրջանցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրա եղբորը` Հենրիկ Աբրահամյանին։ Ավազի հանքերի սեփականատերեր է նաև բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։ ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ևս մեկ հանքի արդյունահանման հայտ է ներկայացրել: Այս անգամ էլ ընկերությունը հավակնում է պեռլիտային ավազների հանքավայրի հարավային տեղամասին: Համաձայն տարբեր հրապարակումների՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ավազի երկու հանք է շահագործում Եղվարդի ջրամբարի հյուսիսային կողմում։ Նախկին ոստիկանապետ, նախագահի նախկին խորհրդական, այժմ պատգամավոր Ալիկ Սարգսյանի ընտանիքին են պատկանում Արաքս գետի ավազանում գտնվող ավազի և տրավերտինի հանքեր՝ 550 հեկտարի չափով:
 
Այսինքն` կարող ենք փաստել, որ չնայած այն խոստմանը, որ հանքատերերի հանդեպ խիստ միջոցներ են կիրառվելու, ամեն գնով արգելվելու են նրանց կողմից  ապօրինի արդյունահանման փորձերը՝ այսօր հանքատերերի համար կոմֆորտ աշխատելու բոլոր միջոցները ստեղծված են: Օրենքի խախտումով շրջակա միջավայրին վնասելու արդյունքում վերը նշված նախկին պաշտոնյաները այլևս քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, ինչպես ասում են՝ գլուխները կազատեն ընդամենը 5 միլիոն դրամ մուծելով: Մի կողմից՝ տուգանքների հաշվին բյուջեի եկամուտներ կավելացվեն, մյուս կողմից՝ հանքատերերը ավելի հանգիստ կլինեն, քանի որ տուգանքը, ամեն դեպքում, դա քրեական պատասխանատվությունը չէ՝ դրանից բխող բոլոր տհաճ հետևանքներով
 
Ոչ պակաս կարևոր հարց է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց բացահայտել հանքերի իրական սեփականատերերին: Հենց այս գաղափարներով և հանքատերերի թալանը վերադարձնելու խոստումներով էլ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության: Առաջին ամիսներին դեռ ոչինչ չէր խոսում այն մասին, որ երբեմնի ընդդիմադիր Փաշինյանը փոխելու է իր կուրսը: Կասեցվեց Ամուլսարի հանքի շահագործումը, ինչը բուռն ուրախություն առաջացրեց էկո ակտիվիստների շրջանում: Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հանքաարդյունաբերության ոլորտում թափանցիկության մակարդակը բարձրացնելու ջատագով Փաշինյանը, գալով իշխանության, գաղտնիության գրիֆի տակ դրեց հանքերի իրական սեփականատերերի մասին ողջ ինֆորմացիան: Այժմ էլ կառավարությունը պատրաստում է օրենքի նախագիծ, որով հանքերի շահագործման դեմ ցանկացած բողոքի ակցիա արգելվելու է օրենքով: 
 
Հետևաբար հարց է առաջանում, իսկ ո՞վ է մեղավոր, որ քարերի երկիր Հայաստանում քար չկա, իսկ հանքերը մեջ-մեջ են արվել...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով
Ամենադիտված