Սեբաստիա փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Արտակարգ ՊատահարՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 13-ին, ժամը 17։00-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։