Ռոնալդուն բացում է հաշիվը Գանայի հետ խաղում
ՍպորտԱշխարհի առաջնության 5-րդ անգամ մասնակցող 37-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն խմբային փուլի առաջին տուրի խաղում դարձավ գոլի հեղինակ։ Պորտուգալիայի հավաքականի ավագը վաստակեց 11-մետրանոց, ինքն էլ արդյունավետ իրացրեց՝ գրավելով Գանայի հավաքականի դարպասը։
Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որին հաջողվում է գոլի հեղինակ դառնալ 5 աշխարհի առաջնություններում։
Պորտուգալիան հաղթում է նվազագույն հաշվով։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։