Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյան «Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը «Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին «Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից «Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Կամուրջն անցնում է Ադրբեջանին. Փաշինյանն անվտանգության երաշխիք չտվեց. հանդիպման մասնակից կիրանցեցի (տեսանյութ) «Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում «Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ 

Ինչ է «ներվել» Սարգսյան եղբայրներին՝ հեղափոխական իշխանությունների կողմից

Վերլուծական

Երեկ տարածվեց ուշագրավ տեղեկություն, համաձայն որի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն (Վահե Նիկոյան՝ խմբ․) իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին, անհիմն վճարվել է  ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար: Նիկոյանը կալանավորվել է:

Ի՞նչ է այս պատմության մեջ առավել ուշագրավ: Բոլորի հիշողության մեջ թարմ է 2019-ին Նիկոլ Փաշինյանի և այն ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի հայտնի լայվը, որի ընթացքում Փաշինյանը տողատակերով բացահայտում արեց՝ ասելով, որ «Սանիթեք»-ը փողը հանում, տալիս է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:

Դրանից հետո Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Սանիթեք»-ի մի շարք օֆիսներ գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հորը պատկանող տարածքներում: Եվ ահա՝ երեք տարի անց, այս գործի շրջանակներում Նիկոյանը կալանավորվում է, իսկ մյուս անձը, ում անունը հնչել է այս հանդիպման ընթացքում՝ թեկուզև տողատակով, հաջողել է գլուխը ազատել:

Սա միակ գործը չէ, որով անցնում էր Լևոն Սարգսյանը: 2018-ին նրա հիմնադրած «Փյունիկ» հիմնադրամը հայտնվել էր քրեական մեկ այլ գործի կիզակետում։ Պարզվել էր, որ «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն, որի խոշոր բաժնետերերից է նաև «Փյունիկ» հիմնադրամը, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս էր հասցրել։ Լևոն Սարգսյանը բնականաբար այստեղ էլ որևէ պատասխանատվության չենթարկվեց, քանի որ նրան դեռևս հայրենի իշխանությունները չեն կարող հայտնաբերել:

Սա էլ դեռ բավարար չէ, հեղափոխությունից հետո Լևոն Սարգսյանը անցնում է նաև քրեական մեկ այլ գործով, նա մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ:

Լևոն Սարգսյանը անցնում էր նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործով: 

Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության 2-րդ տրանշի շրջանակներում վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 30-ին: Գլխավոր կապալառուն իսպանական անհայտ Corsan Corviam Construccion S. A.-ն էր: Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 179,6 մլն դոլար, որպես վարկատու հանդես է եկել Ասիական զարգացման բանկը (170 մլն դոլար): Այսօր շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ աշխատանքների շատ ցածր որակի պատճառով։  Ընկերությունը, գործնականում, սնանկացել է։ Անկախ դիտորդների կարծիքով՝ հենց նախագահի եղբայրն էր, որ կարող էր լինել այդ ընկերության գլխավոր "տանիքը"։ Ըստ փորձագետների՝ խոսքը կարող էր վերաբերվել պայմանագրի գումարի 30-40%-ի չափով  "ատկատներին"։ Այն ժամանակ, երբ պայմանագիր էր կնքվում իսպանական ընկերության հետ, Լևոն Սարգսյանը զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։

Հեղափոխությունից հետո իշխանությունների և տարատեսակ քրեական գործերի թիրախում հայտնվեց նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Թերևս ամենաարագը ջրվեց այսպես կոչված արագաչափերի բիզնեսի մասին միֆը, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանի ենթակաները ստիպված էին հայտարարել, որ Սարգսյանը անձամբ այդ բիզնեսի հետ որևէ առնչություն չունի: Այնուհետև հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել էր որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Ալեքսանդր Սարգսյանը հեղափոխությունից հետո հարուցված մի քրեական գործով դեռ մեկուկես տարի առաջ պետությանը 7 միլիոն դոլար է վճարել՝ ազատվելով քրեական հետապնդումից։ Ըստ դատախազության՝ Սարգսյանին առնչվող քրեական գործը հարուցվել էր հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու հոդվածով, որով նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում գույքի բռնագրավմամբ։ Իրավապահները, փաստորեն, չեն շարունակել քրեական հետապնդումը ու գործը դատարան չի հասել հենց այն պատճառով, որ Սարգսյանը կամովին վճարել է ժամանակին թաքցրած հարկերը։ Չնայած այս ամենին, ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից: Իսկ այժմ վերջինիս որոնում են, մինչդեռ վերը նշված քրեական գործերով առկա են այլ կալանավորված անձինք և չի բացառվում, որ պատժի ողջ բեռը կրեն հենց նրանք, այլ ոչ թե դիցուք՝ Ալեքսանդր Սարգսյանը, ում չի հաջողվում գտնել և կալանավորել:

Ինչպես տեսնում ենք, չնայած հեղափոխականները փաստացի իշխանության եկան մերժելով Սերժին և վերջինիս ու իր ազգականներին մեղադրելով բոլոր հնարավոր և անհնարին ապօրինությունների մեջ՝ հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանի ազգականներին այս իշխանությունը ներում է գրեթե ամեն ինչ....։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյան«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանԿամուրջն անցնում է Ադրբեջանին. Փաշինյանն անվտանգության երաշխիք չտվեց. հանդիպման մասնակից կիրանցեցի (տեսանյութ)«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելելԲլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ Ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը, սպասում է ցասումը Երևանում լինի, կմիանա (տեսանյութ)Բագրատ Սրբազանին վարկաբեկող ոչ մի իրական հանգամանք կամ փաստ գոյություն չունի․ Վարդան ՈսկանյանՈւկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Թբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվելԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենանԷդ Ալիև շանորդին թող իմանա, որ հայը չի հանձնվելու, մինչև վերջ կանգնելու ենք․ բնակիչ (տեսանյութ) Կիրանցին պայքարում է, որ մեր հայրենիքը չդառնա Ադրբեջան. բնակիչ (տեսանյութ) Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը. ՀԺՄ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի«Կրեմլի շպիոնները դավեր են նյութում»․ Անահիտ Սարդարյանի և Նարեկ Մարգարյանի հումորային հոլովակը (տեսանյութ)Գագիկ Խաչատրյանը զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալուց, ստացվում է՝ ՄԻԵԴ որոշումը չի կատարվում․ փաստաբան Քիմ Քարդաշյանին քննադատել են առանց կրծկալի ներկայանալու համար (լուսանկար)Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարար Մկրտչյանի՝ Հայաստան այցելելու հրավերըԼրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿԹբիլիսիում բողոքի ցույց է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ (տեսանյութ) Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե ԿիրակոսյանՄոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացելԲագրատ Սրբազանին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է․ նա անձնական եկամուտներ չի ստացել․ զրպարտության հետքերով․ CivilnetԲերետավորները բռնություն են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ (տեսանյութ) ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մեր երազանքներն ավելի մեծ են, քան մեր կյանքը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ ուղիղՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանՔիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը․ ԱԺԲԲերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)Կենտրոնում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Ոստիկանները «Տաճոյի Լյովայի» մոտից մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբՔաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում (լուսանկարներ)«Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է». ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ)
Ամենադիտված