Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔաղաքականԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
Աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու պատճառների վերաբերյալ հարցադրմանը մամուլի խոսնակը զերծ մնաց պատասխանելուց։
Նշենք, որ Դումանյանն այս պաշտոնին էր 2021 թվականի օգոստոսից։