Իրանում մահապատժի են ենթարկել ևս մեկ ցուցարարի
ԻրանԻրանում մահապատժի են ենթարկել երկրում շուրջ երեք ամիս շարունակվող բողոքի ցույցերի ևս մեկ մասնակցի։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, Մաջդիդրեզա Ռահնավարդը հրապարակայնորեն կախաղան է բարձրացվել Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում, հաղորդում է IRNA գործակալությունը:
Թեհրանի տվյալներով՝ նոյեմբերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ դատարանը ցուցարարին մեղադրել է «Աստծո դեմ թշնամության» մեջ և նոյեմբերի 29-ին դատապարտել մահապատժի։
Ինչպես հայտնել ենք, Իրանում դեկտեմբերի 8-ին իրականացվել է բողոքի ցույցերին մասնակցելու համար առաջին մահապատիժը։ Եվս 20 մարդ դատապարտվել է մահապատժի։