Դու երբեք չես հոգնում ապացուցելուց, որ լավագույնն ես աշխարհում. Սուարեսը՝ Մեսսիին
Սպորտ«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը դիմել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով իր ազգային հավաքականի հետ հասել է Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ։
«Դու երբեք չես հոգնում ապացուցելուց, որ դու լավագույնն ես աշխարհում: Թող ողջ աշխարհը ոտքի կանգնի և ծափահարի այն ամենին, ինչ այս տղան արել է ֆուտբոլի համար։ Իմ հրաշալի ընկեր»,- գրել է Սուարեսը սոցցանցի իր էջում։
Մեսսին Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 6 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Արգենտինացիները Քաթարի մրցաշարի կիսաեզրափակչում հաղթեցին Խորվաթիային (3:0) և դուրս եկան եզրափակիչ, որտեղ կհանդիպեն Ֆրանսիա-Մարոկկո հանդիպման հաղթողի հետ։