Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը 2023 թվականի հունիսին
Սպորտ«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջորդ ամառ կարող է գլխավորել Պորտուգալիայի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում է Retesport-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆեդերացիայի և մարզչի միջև համաձայնություն կնքելու գլխավոր խոչընդոտը հռոմեացիների հետ նրա պայմանագիրն է, որն ավարտվում է 2024 թվականին։
Նշվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Մոուրինյոյի նշանակումը Պորտուգալիայի հավաքականում բացառված է։ 59-ամյա մասնագետի պոտենցիալ պայմանագիրը Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնների հետ կարող է ստորագրվել հաջորդ ամառ՝ երեք տարի ժամկետով:
Եթե Մոուրինյոն և «Ռոման» համաձայնեն վաղաժամկետ խզել պայմանագիրը, ապա Ռուի Խորխեն, ով ներկայումս գլխավորում է երկրի երիտասարդական հավաքականը, կդառնա Պորտուգալիայի հավաքականի մարզչի պաշտոնակատարը՝ մինչև Ժոզեի ժամանումը։