Արգենտինայի ընտրանուն Բուենոս Այրեսում դիմավորել են հարյուր հազարավոր երկրպագուներ
ՏեսանյութերԱրգենտինայի ֆուտբոլի ազգային թիմն արդեն Բուենոս Այրեսում է, որտեղ հավաքականին դիմավորել են հարյուր հազարավոր երկրպագուներ:
Ինչպես գրում են արգենտինական ԶԼՄ-ները` Մեսին և հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին առաջինն են դուրս եկել օդանավից` ցուցադրելով աշխարհի գավաթը: Օդանավակայանից մինչև Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիա ճանապարհի ամբողջ երկայնքով հարյուր հազարավոր երկրպագուներ ուղեկցել են աշխարհի նորընծա չեմպիոններին. երթն ուղեկցվել է Մարադոնային և ազգային թիմին նվիրված երգերով:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով:
Արգենտինա-Ֆրանսիա՝ 3:3: Խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ առավել դիպուկ էին արգենտինացիները՝ 4:2: Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր նաև 1978 և 1986 թվականներին: Իսկ ընդհանուր առմամբ հարավամերիկացիները Մունդիալի
եզրափակիչ հասել են 5 անգամ: