Նիագարայի ջրվեժը գրեթե ամբողջությամբ սառել է (լուսանկարներ)
ԼուսանկարներՆիագարայի ջրվեժը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում և ամենալայնը Հյուսիսային Ամերիկայում, սառել է վերջին 50 տարվա մեջ ամենահզոր ձնաբքից հետո։ Մի քանի օր անց սառցե «բնական համալիրի» վրա հայտնվել է վառ ծիածան, որն այստեղ է բերել բազմաթիվ զբոսաշրջիկների։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ջրվեժին հարող զբոսանքի տարածքն անճանաչելիորեն փոխվել է՝ նստարանները, ծառերն ու ճաղերը սառցակալել են և ծածկվել ձյան հաստ շերտով։ Բուն ջրվեժի հիմքում կարելի է տեսնել սառույցի մեծ բեկորներ:
Սուրբ Ծննդյան օրերին ավերիչ փոթորիկը պատել է Նյու Յորք նահանգը և խլել մոտ 50 մարդու կյանք: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարել։ Իշխանությունները վստահ են, որ զոհերի թիվը կարող է աճել։
«Ցավոք, ոստիկանությունը կարծում է, որ այդ թիվը կավելանա»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բաֆալոյի քաղաքապետ Բայրոն Բրաունը։