Չինաստանում մառախուղի պատճառով` ավելի քան 200 ավտոմեքենա է բախվել (տեսանյութ)
ՏեսանյութերՉորեքշաբթի առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Չինաստանի Հենան նահանգի կենտրոնական Չժենչժոու քաղաքի կամրջի վրա, հայտնում է Voice of the People-ը։
RTHK հեռուստաընկերության տվյալներով՝ զանգվածային վթարի պատճառ է դարձել թանձր մառախուղը։ Կամուրջի վրա բախվել են բեռնատարներ ու ավտոմեքենաներ։ Հարյուրավոր մարդիկ արգելափակվել են մեքենաներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարների նախնական հաշվարկներով՝ բախվել է ավելի քան 200 ավտոմեքենա։ Հաղորդվում է մեկ մահվան մասին։ Զոհերի ստույգ թիվը դեռ պարզված չէ, բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
«Սարսափելի է: Այստեղ շատ մարդիկ կան: Չեմ կարծում, որ մենք կարող ենք իջնել կամրջից»,- ասել է տուժածներից մեկը։
Տեղական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ մի քանի շրջաններում, այդ թվում՝ Չժենչժոուում, այսօր առավոտյան տեսանելիությունը եղել է 500 մետրից պակաս, իսկ որոշ շրջաններում՝ մինչև 200 մետր: