Չինաստանում կապիկները հարձակվել են զբոսաշրջիկների խմբի վրա (լուսանկարներ)
Չինաստանի Ցզյանսի նահանգում վայրի կապիկները հարձակվել են զբոսաշրջիկների խմբի վրա, ովքեր բարձրանում էին Ուգուն լեռան արահետով։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Նշվում է, որ 5 ագրեսիվ կապիկներ հարձակվել են տղամարդու ու կնոջ վրա և կծել նրանց։
Զբոսաշրջիկները բազմաթիվ վերքերով տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ կապիկներն իրենց մշտական բնակավայրից իջել են եղանակի փոփոխության պատճառով։