Ռոնալդուն և Մեսին կարող են միմյանց դեմ խաղալ հունվարի կեսերին
ՍպորտՍաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի կեսերին կարող է խաղալ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի դեմ, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն սոցիալական ցանցերում։
Նշվում է, որ ՊՍԺ-ն կարող է ընկերական հանդիպում անցկացնել «Ալ-Նասրի» և «Ալ-Հիլալի» լավագույն խաղացողներից կազմված թիմի դեմ։
Ռոնալդուն «Ալ-Նասրի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։ Լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ նոր թիմում պորտուգալացին տարեկան կվաստակի մոտ 200 միլիոն եվրո։
37-ամյա Ռոնալդուն այս տարվա նոյեմբերից առանց թիմի էր։ Կատարում կայացած աշխարհի առաջնության նախօրեին լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում նա հրապարակավ քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբին և ղեկավարությանը։ Դրանից հետո ակումբը որոշեց ժամանակից շուտ խզել պայմանագիրը խաղացողի հետ։ Բանակցություններից հետո կողմերը եկան փոխադարձ որոշման՝ առաջ շարժվելու տարբեր ճանապարհներով։