Արտակարգ դեպք Երևանում․ աղբատար KamAZ-ը տապալել է գազախողովակի հենասյունը
Արտակարգ ՊատահարԱրդեն 11 ժամ է, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային արտադրաշահագործման ծառայության 20-ից ավելի աշխատակիցներ օպերատիվ աշխատանքներ են կատարում Տիչինա փողոցի 3-րդ նրբանցքի 4/1 հասցեում՝ գիշերը ժամը 01։00-ի սահմնաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար KamAz-ի վարորդի կողմից նշված նրբանցքում գազատար խողովակի հենասյանը բախվելու և այն կոտրելու հետևանքով վթարը վերականգնելու ուղղությամբ։
Shamshyan.com-ի հետ զրույցում՝ դեպքի վայրի հարևանությամբ ապրող բնակիչներն ասում էին․ «Գիշերը, ժամը 1-ի մոտերն էր, թփփոցի ձայն լսանք։ Մեկ էլ դուրս եկանք փողոց, տեսնենք ի՞նչ․ Գազի տրուբեքը պառկել են, գազն էլ վնասված հատվածներից դուրս է տալիս։ Լավ էր՝ Գազպրոմի Մալաթիայի տղերքը շուտ եկան, նախ դադարեցրին գազամատակարումը, ու ուղջ գիշեր ու մինչև այժմ աշխատում են, որպեսզի գազամատակարարումը վերականգնվի, մեր տներն էլ տաքանան։
Իմացել ենք, որ «վթարի հերոսը» Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աղբատար KazAZ-ն է։ Ու միայն Գազպրոմի տղերքը են ցրտին աշխատում, Երևանի քաղաքապետրանից ոչ ոք չկա։ Գոնե նմուշի համար գային էստեղ ու տեսնեին, թե Գազպրոմի տղերքը ոնց են արագ-արագ փորձում վթարը վերացնեն»։
Պարեկները տեղում պարզել են, որ KamAZ-ը վարել է 54-ամյա Հրաչ Պ.-ն։