Կիևի մարզում ուղղաթիռի վթարի հետևանքով` մահացել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը և նրա տեղակալը
ՏեսանյութերԿիևի մարզի Բրավարի քաղաքում վթարի ենթարկված ուղղաթիռում եղել են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին և նրա տեղակալ Եվգենի Էնինը, երկուսն էլ մահացել են վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը Telegram-ի իր ալիքում։
«Ինքնաթիռի վթարի հետևանքով` զոհվել է ՆԳՆ ղեկավարը և նրա առաջին տեղակալը», - հայտնել են նախարարությունից։
Վերջին տվյալներով՝ վթարի հետեւանքով ընդհանուր առմամբ հինգ մարդ է զոհվել։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ի առավոտյան։ Ուղղաթիռը կործանվել է Կիևի շրջանի Բրովարիում՝ մանկապարտեզից և բնակելի շենքից ոչ հեռու։ Միջադեպի ժամանակ մանկապարտեզում են եղել երեխաներն ու հաստատության աշխատակիցները, նրանց տարհանել են։
Ուղղաթիռի կործանման պատճառն անհայտ է, դեպքի հանգամանքները պարզվում են։