Մեսին և Ռոնալդուն առաջին անգամ հանդիպեցին ԱԱ-2022-ից հետո
ՍպորտԼիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ հանդիպել են խաղադաշտում 2022 թվականին Կատարում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, հայտնում է Optimism.kz-ը։
Հիշեցնենք, որ Էր-Ռիյադում ՊՍԺ-ը ընկերական հանդիպում է անցկացնում Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» եւ «Ալ Նասր» ակումբների աստղերի հավաքականի հետ, որի ավագն է «Ալ Նասրի» նորեկ, Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Նշենք, որ սա Մեսիի ու Ռոնալդուի առաջին համատեղ խաղն է 2020 թվականի դեկտեմբերից ի վեր։ Այն ժամանակ իտալական «Յուվենտուսը», որի կազմում հանդես էր գալիս Կրիշտիանուն, Չեմպիոնների լիգայի խաղում հաղթեց Լիոնելի «Բարսելոնային» (3:0):
Բացի այդ, սա աստղային խաղացողների առաջին հանդիպումն է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, որի հաղթողը Արգենտինան էր։ Ռոնալդուն Պորտուգալիայի հետ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Մարոկկոյին (0:1):