Հանցագործները կրակել են Մեսսիի կնոջ ընտանիքի խանութի վրա և հաղորդագրություն թողել ֆուտբոլիստի համար
ՍպորտԱրգենտինայի Ռոսարիո քաղաքում մոտոցիկլետով երկու հանցագործներ կրակել են ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի ընտանիքին պատկանող սուպերմարկետի վրա։ Այս մասին հայտնում է TN հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը։ Խանութի փակ լինելու շնորհիվ ոչ ոք չի տուժել: Հանցագործության վայրում հարձակվողները հաղորդագրություն են թողել խաղացողին։ «Մեսսի, մենք սպասում ենք քեզ։ [Քաղաքապետ Պաբլո] Խավկինը թմրավաճառ է, նա քո մասին հոգ չի տանի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեսսին և Ռոկուցոն ծնվել և մեծացել են Ռոսարիոյում։ 2017 թվականի հուլիսին նրանք ամուսնացել են հայրենի քաղաքում։ Զույգը երեք երեխա է մեծացնում։